Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈւԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկըն ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով: