Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան անդրադարձել է Ալեքսանյանի և Ամոյանի մրցակիցներին

Սպորտ

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնության անոնսը։

Անդրադարձ է կատարվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանին (97 կգ) և Մալխաս Ամոյանին (77 կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանի հիմնական մրցակիցները կլինեն Եվրոպայի նախկին չեմպիոն Կիրիլ Միլովը (Բուլղարիա), աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Օմարովը (Չեխիա), աշխարհի նախկին չեմպիոն Կիրիլ Մասկևիչը (UWW) և աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Սարգսյանը (UWW), որը վերջերս հաղթել է Zagreb Open վարկանիշային մրցաշարում:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Ամոյանի հիմնական մրցակիցները կլինեն չորս տարի անց խոշոր մրցաշար վերադարձող ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովը, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը, հունգարացի Զոլտան Լևաին:

 


 
 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ