⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Թրամփը փոխում է աշխարհի նախկին տեսքը

Միջազգային

Եվ այս­պես Թ­րամ­փը, ինչ­պես եւ նախ­պես խոս­տա­ցել էր, ապ­րի­լի 2-ից նոր մաք­սա­տուր­քեր է սահ­մա­նել ԱՄՆ շու­կա մուտք ու­նե­ցող գործ­նա­կա­նում բո­լոր երկր­նե­րի հա­մար: Ե­թե հա­կա­ռա­կորդ­նե­րի, այդ թվում՝ Չի­նաս­տա­նի հան­դեպ նման քայ­լը կա­րե­լի է հաս­կա­նալ, բայց ա­հա, թե ուր կտա­նի նաեւ սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րի, դրանց թվում՝ Եվ­րա­միութ­յան, Ճա­պո­նիա­յի, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի եւ այ­լոց հան­դեպ նման քայ­լը, դա դեռ հե­տո կե­րե­ւա:

ԸՆԴԴԵՄ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ՞

Ի­րա­կա­նում պատ­կե­րը սա է՝ ԱՄՆ-ն փա­ս­տա­ցի տնտե­սա­կան պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց ողջ աշ­խար­հին: Տն­տե­սա­կան տրա­մա­բա­նութ­յունն այն է, որ այդկերպ մեծ փո­ղեր կմտնեն ա­մե­րիկ­յան բյու­ջե, ո­րի հաշ­վին հնա­րա­վոր կլի­նի լու­ծել ար­դեն ահ­ռե­լի ծա­վալ­նե­րի հա­սած ԱՄՆ պե­տա­կան պարտ­քի եւ բյու­ջեի դե­ֆի­ցի­տի խնդի­րը: Ե­թե հա­ջող­վի, ա­պա դա հնա­րա­վո­րութ­յուն կտա խու­սա­փել նոր վար­կա­յին պարտ­քե­րից եւ հիմ­նա­կա­նում՝ դո­լա­րի տպագ­րութ­յուն ի­րա­կա­նաց­նող ԱՄՆ Ֆե­դե­րալ ռե­զեր­վա­յին հա­մա­կարգ կոչ­ված մաս­նա­վոր կա­ռույ­ցի վար­կե­րից, ո­րը գտնվում է թրամփ­յան թի­մի թշնա­մի գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Իսկ դա ճա­նա­պարհ է բա­ցում, որ թրամ­փա­կան­նե­րը հաս­նեն գերն­պա­տա­կին՝ դո­լա­րի տպագ­րութ­յու­նը պե­տա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լուն: Բա­ցի այս, նման քայ­լի արդ­յուն­քում ակն­կալ­վում է, որ, ըստ տնտե­սա­գի­տութ­յան ստան­դարտ նոր­մե­րի, ներ­մուծ­ված, ա­ռա­ջին հեր­թին, ի­հար­կե, չի­նա­կան եւ եվ­րո­պա­կան ապ­րանք­նե­րը ո­րո­շա­կիո­րեն կկորց­նեն ի­րենց մրցու­նա­կութ­յունն ա­մե­րիկ­յան ար­տադ­րութ­յան հան­դեպ, այն է՝ սա նաեւ տե­ղա­կան ար­տադ­րութ­յանը խթան կա­րող է դառ­նալ:

Ա­հա այն հիմ­նա­կան նպա­տակ­նե­րը, ո­րոնք դրված են թրամփ­յան այս քայ­լի տակ: Այլ հարց, այդ նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներն ի­րա­տե­սա­կա՞ն են: Զուտ տնտե­սա­կան ա­ռու­մով, ե­թե ԱՄՆ-ն նոր մաք­սա­տուր­քեր է սահ­մա­նում, բնա­կան է, որ դա կու­նե­նա պա­տաս­խան ռեակ­ցիա: Ա­մեն դեպ­քում, հա­մար­ժեք պա­տաս­խա­նի մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ կան ինչ­պես ԵՄ-ից, այն­պես էլ՝ Չի­նաս­տա­նից եւ Հնդկաս­տա­նից: Ճիշտ է՝ ԱՄՆ-ն­ էս գլխից է սպառ­նում՝ չփոր­ձեք, այ­լա­պես պա­տաս­խան քայ­լե­րի գնա­ցող­նե­րը կստա­նան էլ ա­վե­լի բարձր մաք­սա­տուր­քեր: Բայց չէ՞ որ դրա պա­տաս­խանն էլ կա­րող է լի­նել հա­մար­ժեք: Այ­սինքն, ե­թե Թ­րամ­փը ցան­կա­նում է ե­կա­մուտ­ներ ստա­նալ իր ներ­քին 350 մի­լիո­նա­նոց շու­կա մտնող ապ­րանք­նե­րի թան­կաց­ման հաշ­վին, ա­պա կու­նե­նա կո­րուստ­ներ իր ապ­րանք­նե­րը քսա­նա­պա­տիկ մեծ հա­մաշ­խար­հա­յին շու­կա ար­տա­հա­նե­լով: Կամ, ե­թե ա­մե­րիկ­յան ար­տադ­րող­նե­րը ներ­քին շու­կա­յում մաք­սա­տուր­քե­րի պատ­ճա­ռով ա­ռա­վե­լութ­յուն­ներ կստա­նան, ա­պա ի­րենց ար­տադ­րան­քը ար­տա­հա­նե­լով՝ այդ ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը կա­րող են ոչ թե զրո­յա­նալ, այլ՝ բա­ցա­սա­կան դաշտ անց­նել: Հան­րա­գու­մա­րում, թե սա ինչ­պե՞ս կանդ­րա­դառ­նա ա­մե­րիկ­յան բյու­ջեի, տնտե­սութ­յան եւ, վեր­ջին հաշ­վով, դո­լա­րի վրա, այս պա­հին միայն հար­ցա­կան­ներ են:

Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նին, ի­հար­կե, գու­մար­վե­լու է նաեւ քա­ղա­քա­կան գոր­ծո­նը: Այ­սինքն, Թ­րամ­փը հի­մա որ­քան էլ որ սպառ­նում է գործ­նա­կա­նում բո­լո­րին, թե չփոր­ձեք պա­տաս­խա­նել, սա­կայն հաս­կա­նա­լի է, որ իր այդ պա­հանջ­նե­րին հաս­նել կա­րող է միայն այն դեպ­քում, ե­թե դրանց տակ նաեւ ու­ժա­յին բա­ղադ­րիչ դնի: Ընդգ­ծենք, ոչ թե պար­զա­պես ու­ժա­յին բա­ղադ­րի­չի սպառ­նա­լիք, այլ՝ ռեալ ու­ժա­յին բա­ղադ­րիչ, տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի, ո­րից բո­լո­րը կվա­խե­նան եւ կխու­սա­փեն տնտե­սա­կան հար­թութ­յու­նում պա­տաս­խա­նել: Դա ռեա՞լ է, ե­թե դի­մա­ցը կանգ­նած են նաեւ ռազ­մա­կան ի­մաս­տով այն­պի­սի գե­րու­ժեր, ինչ­պի­սիք են Չի­նաս­տա­նը, Հնդ­կաս­տա­նը, էլ չա­սած Թ­րամ­փի մա­հա­ցու թշնա­մի­նե­րի՝ լի­բե­րալ­նե­րի մա­սին, ո­րոնք ներ­կա­յումս ներ­կա­յաց­ված են Եվ­րա­միութ­յան տես­քով: Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յենն ար­դեն հասց­րել է հրա­տապ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես գալ. «Նա­խա­գահ Թ­րամ­փի կող­մից մաք­սա­տուր­քե­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յունն ամ­բողջ աշ­խար­հի, այդ թվում՝ Եվ­րա­միութ­յան հա­մար, մեծ հար­ված է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յա­նը… Մենք պատ­րաստ ենք ար­ձա­գան­քել։ Մենք ար­դեն ա­վար­տում ենք հա­կա­քայ­լե­րի ա­ռա­ջին փա­թե­թը՝ ի պա­տաս­խան պող­պա­տի սա­կագ­նե­րի, եւ­ այժմ պատ­րաստ­վում ենք հե­տա­գա հա­կա­քայ­լե­րի՝ պաշտ­պա­նե­լու մեր շա­հե­րը։ Ես գի­տեմ, որ ձե­զա­նից շա­տերն ի­րենց դա­վա­ճան­ված են զգում մեր ա­մե­նա­հին դաշ­նակ­ցի կող­մից»:

Էլ չա­սած, որ դեմ դուրս գա­լով ողջ աշ­խար­հին, այդ թվում՝ նե­րա­մե­րիկ­յան «դո­լար տպող» լի­բե­րալ հա­մա­կար­գին, Թ­րամ­փը բո­լո­րին պար­զա­պես պար­տադ­րում է հա­մախմբ­ված պա­տաս­խան տալ:

ՈՐՈՆՔ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ի­հար­կե` այն, որ Թ­րամ­փը բարձր մաք­սա­տուր­քեր է սահ­մա­նել ան­գամ Հերդ եւ Մակ­դո­նալդ կղզի­նե­րի վրա, ո­րոնց միակ բնա­կիչ­ներն են պինգ­վին­ները, կա­րող է նաեւ անլր­ջութ­յան պատ­րանք ստեղ­ծել այդ մասշ­տա­բա­յին քայ­լի հան­դեպ: Բայց ա­սել, թե ա­մե­րիկ­յան ներ­կա վեր­նա­խա­վում միա­միտ­ներ եւ տնտե­սութ­յու­նից բան չհաս­կա­ցող­ներ են հա­վաք­վել, ի­հար­կե, ծի­ծա­ղե­լի կլի­ներ: Խոս­քը` միան­գա­մայն մտած­ված ու նա­խա­դե­պը չու­նե­ցող հա­մաշ­խար­հա­յին պա­րա­դիգ­մի փո­փո­խութ­յան մա­սին է, ո­րում «ա­զատ շու­կա­յի» դա­րաշր­ջա­նը իր տե­ղը զի­ջում է փակ, մրցակ­ցող հո­վա­նա­վոր­չա­կան հա­մա­կար­գե­րին եւ դա­շինք­նե­րին: Հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ-ի ներ­կա տնտե­սա­կան ի­րո­ղութ­յու­նն­երը, երբ մո­տե­ցել են բյու­ջեի 40 տո­կո­սա­նոց դե­ֆի­ցի­տի մա­կար­դա­կին, պար­զա­պես այլ ելք չեն թող­նում, քան նման մասշ­տա­բա­յին քայ­լի գնա­լը, ինչ­քան էլ որ դրա­նում ռիս­կի տար­րեն ակն­հայտ են: Կամ սա կա­րե­լի է հա­մա­րել ԱՄՆ-ի հա­մար «ներ­քին ար­տա­կարգ դրութ­յուն»՝ ԽՍՀՄ-ի վի­ճա­կում չհայտն­վե­լու հա­մար:

­Բայց միա­ժա­մա­նակ, այս քայ­լով փորձ է ար­վում լու­ծել միանգա­մայն կոնկ­րետ գլո­բալ հար­ցեր: Չի­նաս­տան. չի­նա­կան ապ­րանք­նե­րի հա­մար 34% մաք­սա­տուր­քե­րը նշա­նա­կում են, որ Վա­շինգ­տո­նը մտա­դիր է հա­մա­կարգ­ված կեր­պով թու­լաց­նել իր հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մրցակ­ցին: Թու­լաց­նել, ոչ թե՝ ոչն­չաց­նել: Այ­սինքն, ո­րո­շա­կի պա­հի ա­մեն ինչ կգա բա­լան­սա­վոր­ված վի­ճա­կի: Հնդ­կաս­տա­նի 26%-ը նույն­պես այդ կար­գի հստակ ազ­դան­շան է, թեեւ գլո­բալ ա­րե­նա­յում հա­զիվ թե Թ­րամ­փը Հնդ­կաս­տա­նին նույն կար­գա­վի­ճա­կը տա, ինչ Չի­նաս­տա­նին: ԵՄ-ին հար­ված է հասց­վում, երբ ա­ռանց այդ էլ ճգնա­ժա­մա­յին վի­ճակ կա: Սա մի կող­մից, Եվ­րո­պա­յի արդ­յու­նա­բե­րա­կան հատ­վա­ծում լճա­ցում է ստեղ­ծե­լու: Մ­յուս կող­մից, տնտե­սա­կան ի­րո­ղութ­յու­ննե­րի վատ­թա­րա­ցումն ի­րոք ծանր հար­ված է գլո­բա­լիս­տա­կան ​​է­լի­տա­նե­րին, հաշ­վի առ­նե­լով, որ տնտե­սա­կան խնդիր­նե­րը միայն ամ­րապն­դե­լու են եվ­րոս­կեպ­տիկ ու­ժե­րի դիր­քե­րը, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման լուրջ հիմք է դառ­նա­լու: Բա­ցա­ռութ­յամբ անգ­լո-սաք­սո­նա­կան դաշ­նա­կից­նե­րի, ո­րոնց նկատ­մամբ 10% մաք­սա­տուր­քե­րը, թե­րեւս, ա­վե­լի շուտ այդ հա­մա­կար­գը «կրտսեր եղ­բոր» դիրք­ում ա­մուր պա­հե­լու հա­մար է:

­ԻՆՉՈՒ ՌԴ-Ն ՉԿԱ ԹՐԱՄՓԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

Բայց ա­հա, հա­ջոր­դում է «տա­րօ­րի­նա­կութ­յուն»՝ Ռու­սաս­տա­նը Թ­րամ­փի այդ ցան­կում պար­զա­պես չկա: Մի կող­մից, դա կա­րող է Մոսկ­վա­յին ա­ռանձն­ա­պես չհե­տաքրք­րել. ԱՄՆ ար­տա­հան­վող ռու­սա­կան ապ­րանք­նե­րի ծա­վալ­ներն ար­դեն այն­քան են պա­կա­սել, որ ո­րե­ւէ մաք­սա­տուրք այս­տեղ ար­դեն էա­կան դեր չու­նի: Ասենք, հենց դրա­նով էլ ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­նե­րը փոր­ձում են բա­ցատ­րել ցու­ցակ­նե­րում Ռու­սաս­տա­նին չնե­րա­ռե­լը՝ ե­թե պատ­ժա­մի­ջոց­ներ են, էլ ի՞նչ մաք­սա­տուրք:

­Բայց մյուս կող­մից, այս մաք­սա­տուր­քե­րը սահ­մա­նե­լուց հե­տո Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, թե՝ գոհ է Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քից: Իսկ ե­թե գոհ է, ու­րեմն կա նաեւ պատ­ժա­մի­ջոց­նե­րը դա­դա­րեց­նե­լու հե­ռան­կար: Ա­ռա­վել եւս, որ ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում, ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Վա­շինգ­տո­նը խո­սում էին երկ­կողմ տնտե­սա­կան մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րի մա­սին: Այ­սինքն, մաք­սա­տուր­քե­րը պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ կա­պե­լու բա­ցատ­րութ­յու­նը, նման է, որ քննա­դա­տութ­յան չի դի­մա­նում:

­Թե­րեւս, շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան տեսք կա­րող է ու­նե­նալ մեկ այլ վար­կած: Ե­թե Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, հաշ­վի առ­նե­լով մոտ ա­պա­գա­յում պատ­ժա­մի­ջոց­նե­րը մեղ­մե­լու այդ մե­սիջ­նե­րը, գո­նե «ձե­ւի հա­մար» մաք­սա­տուր­քա­յին տող չեն մտցնում, ա­պա սկսում է շատ ա­վե­լի հա­վա­նա­կան դառ­նալ, որ Թ­րամփն ի­րոք լուրջ հե­ռան­կար­ներ է տես­նում Մոսկ­վա­յի հետ տնտե­սա­կան գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րում: Ըստ այդմ, ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը բարձր պատ­ժա­մի­ջոց­նե­րով բեռ­նե­լը հենց ԱՄՆ-ի հա­մար է առն­վազն վնա­սա­կար դառ­նում, հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի ի­րա­կան տնտե­սա­կան պո­տենց­իա­լը: Այլ կերպ ա­սած, որ ԵՄ-ի եւ Չի­նաս­տա­նի վրա ճնշում­նե­րի հա­մա­տեքս­տում Վա­շինգ­տո­նը կա­րող է օգ­տա­գոր­ծել Մոսկ­վա­յի հետ երկ­խո­սութ­յու­նը որ­պես տնտե­սա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յան գոր­ծոն: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ դեպ­քում Մոսկ­վա­յի ռազ­մա­կան եւ հատ­կա­պես՝ մի­ջու­կա­յին պո­տենց­իա­լը չի դառ­նա ռուս­նե­րի հա­մար ոչ ա­ռաջ­նա­յին ուղ­ղութ­յու­նն­երում ա­մե­րիկ­յան էքս­պան­սիան կանգ­նեց­նող կամ սահ­մա­նա­փա­կող գոր­ծոն: Ըստ այդմ, ռուս­նե­րին ցանկ չմտցնե­լը ազ­դան­շան է նաեւ Եվ­րո­պա­յին՝ իր կոշտ հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յա­նմասով:

Այս երկ­րորդ տար­բե­րա­կի դեպ­քում շատ ա­վե­լի նման է, որ Թ­րամ­փը նա­խա­ձեռ­նել է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան լայ­նա­ծա­վալ վե­րա­բաշ­խում, որ­տեղ ԱՄՆ-ը ոչ թե պար­զա­պես պաշտ­պա­նում է իր արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, այլ մի­տում­նա­վոր թու­լաց­նում է մրցա­կից­նե­րին՝ ստեղ­ծե­լով նոր տնտե­սա­կան բլոկ­ներ՝ միա­ժա­մա­նակ վե­րահս­կո­ղութ­յուն պահ­պա­նե­լով հիմ­նա­կան առեւտ­րա­յին հոս­քե­րի վրա։ Իսկ դա կնշա­նա­կի տնտե­սա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յան փո­փո­խութ­յուն, ո­րը եր­կա­րա­ժամ­կետ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա ինչ­պես հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի, այն­պես էլ` գլոբալ քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քի հա­մար։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված