«Ժողովուրդ». Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. հանուն նրանց չընտրվելու մարդիկ պատրաստ են Ղուկասյանին հետ բերել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ երեկ՝ Մարտուն Գրիգորյանի երկար սպասված հայտարարությունից հետո, ՔՊ-ում աժիոտաժ է սկսվել, քանի որ հայտարարում էին, թե Վարդան Ղուկասյանը միայնակ չկարողացավ անցնել, եւ ընդդիմությանը միավորվելու դեպքում միայն ի վիճակի եղավ հասնելու մի քաղաքապետի ընտրության։
Այս իրադարձությանն անդրադարձ է կատարել նաեւ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սպառնացել՝ ասելով, թե Ղուկասյանի ընտրվելու դեպքում թեժ իրավիճակներ են սպասվում եւ ապա ավելացրել է՝ «գյումրեցու գլխից մազ պակասեց՝ դուք եք պատասխան տալու»։ ՔՊ-ականները միաբերան քաղաքացիներին էին մեղադրում, թե խաբվեցին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
