«Ռեալը» պարտվեց «Վալենսիային» սեփական հարկի տակ(տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում սենսացիոն պարտություն կրեց «Վալենսիայից»` 1-2։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին հյուրերից բացեց Մուխտար Դիախաբին, իսկ «Արքայական ակումբի» պատասխան 50-րդ րոպեին գոլը խփեց Վինիսիուսը։
Հանդիպման վերջնամասում Ուգո Դուրոյի գոլի շնորհիվ հյուրերը հաղթանակ կորզեցին։
«Վալենսիան» 34 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Ռեալը» մնաց 63 միավորով ու երկրորդն է։
«Ռեալ» - «Վալենսիա»` 1-2 (տեսանյութ)