Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Սպորտ

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրպագուների կողմից իր հրաժարականի մասին պահանջին:

«Հրաժարականի վերաբերյալ հայտարարություն եմ տվել,  ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս և ինչու: Ամոթալի պարտություննե՞ր. մարզիչը նոր է եկել, 3 խաղ է անցկացրել և իր առաջին հանդիպումն անցկացրել Վրաստանի հետ:  Ես նոր չեմ և բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ:

Հրաժարականի պահանջն ինստիտուցիոնալ խնդիր է: Շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբների՝ մյուսների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում, և նրանք հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ օբյեկտիվ խնդիրները: Աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Իհարկե, կարելի է տեսնել միայն խնդիրները, դա անձնական ընկալման հարց է»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ