Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Ինչ եք արել Մխիթարյանին Հայաստանի հավաքական վերադարձնելու համար. Պատասխանել է Մելիքբեկյանը

Սպորտ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին մամուլի ասուլիսի ընթացքում հարց են ուղղել նաև Ազգային հավաքականի նախկին ավագ Հներիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, հարց է ուղղվել այն մասին, թե վերջին անգամ ե՞րբ է Արմեն Մելիքբեկյանը խոսել Մխիթարյանի հետ և ի՞նչ քայլեր է արել ֆեդերացիան նրան թիմ վերադարձնելու համար:

«2022 թվականին խոսել եմ, 2023-ին մարզիչն է անդրադարձել այդ հարցին: Մխիթարյանը շատ հստակ այդ հարցին պատասխանել է, մենք մեր հայտարարության մեջ շատ հստակ այդ հարցին անդրադարձել ենք: Ես Մխիթարյանի փոխարեն այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և շատ հստակ պատասխան է տվել: Մխիթարյանը միշտ նույն պատասխանն է տվել: Ամենակարևորն այն է, որ նա  հանրայնորեն է պատասխանել: Նա ասել է՝ ինքը գտնում է՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել: Հիմա նա ունի հայտարարություն, մենք ունենք հայտարարություն»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ