Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Իրան-ԱՄՆ պատեերազմի փոխարեն` բանակցություններ

Միջազգային

Ի­րա­նա­կան մի շարք աղբ­յուր­ներ հա­մա­ռո­րեն պնդում էին, թե Նե­թան­յա­հուն, այ­ցե­լե­լով Թ­րամ­փին, քննար­կե­լու է Ի­րա­նին ռազ­մա­կան հար­ված­ներ հասց­նե­լու թե­ման, նաեւ, որ ան­գամ այդ պա­րա­գա­յում ԱՄՆ-ի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն բա­ցառ­վում է: Բայց ա­սել, թե ի­րան­ցի վեր­լու­ծա­բան­նե­րի այդ մտքերն ու­նեին հա­վա­նա­կա­նութ­յան բարձր աս­տի­ճան, այն­քան էլ տե­ղին չէր:

ԻՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ

Ու ա­հա Թ­րամ­փը, ըն­դու­նե­լով Նե­թան­յա­հու­ին, հան­դես ե­կավ բո­լո­րո­վին այլ հայ­տա­րա­րութ­յանբ: Այն է՝ «Մենք ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­ներ ու­նենք Ի­րա­նի հետ: Դ­րանք կմեկ­նար­կեն շա­բաթ օ­րը»: Ա­պա ԱՄՆ նա­խա­գահն ա­վե­լաց­րեց. «Ո՛չ ես, ո՛չ Իս­րա­յե­լը չենք ցան­կա­նում ներգ­րավ­վել հար­ձակ­ման մեջ, ե­թե դրա­նից հնա­րա­վոր լի­նի խու­սա­փել»:

Ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան հան­րութ­յու­նը կրկին միան­գա­մից «պայ­թեց» կար­ծիք­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նից: Ան­գամ մի շարք միան­գա­մայն ող­ջա­միտ աղբ­յուր­ներ սկսե­ցին ա­ռաջ տա­նել թե­զը, թե ԱՄՆ-ի հետ ոչ մի բա­նակ­ցութ­յուն էլ պետք չէ: Որ. «Ի­րա­նի հետ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յունն ուղղ­ված է նաեւ հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը շփո­թեց­նե­լու եւ Ի­րա­նի ժո­ղովր­դի մեջ Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի նկատ­մամբ կաս­կած սեր­մա­նե­լուն»: Նաեւ, որ Խա­մե­նեին է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նո­ղը, Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը չի կաս­կա­ծում իր ա­ռաջ­նոր­դի խոս­քե­րին ու ո­րո­շում­նե­րին: Ա­պա նաեւ. «Դուք չեք տես­նի այս Թ­րամ­փի բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նը: Դուք քա­ղա­քա­կան ար­կա­ծախն­դիր եք՝ խա­ղա­մո­լի խել­քով… Ա­ռանց Ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեիի թույլտ­վութ­յան, ձեզ հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­ներ չեն կա­րող լի­նել»: Եվ այս­պես շա­րու­նակ: Բայց ա­հա, այս աղ­մու­կի վրա «սա­ռը ջուր լցրեց» արտ­գործ­նա­խա­րար Ա­րախ­չին՝ Х-ում գրե­լով. «Ի­րանն ու Միաց­յալ Նա­հանգ­նե­րը շա­բաթ օ­րը կհան­դի­պեն Օ­մա­նում՝ բարձր մա­կար­դա­կի ա­նուղ­ղա­կի բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Սա ոչ միայն հնա­րա­վո­րութ­յուն է, այ­լեւ մար­տահ­րա­վեր։ Գն­դա­կը ա­մե­րիկ­յան դաշ­տում է»:

­Մեկ բա­նում ի­րանցի փոր­ձա­գետ­նե­րը ճիշտ են. որ­քան էլ որ ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցութ­յու­նն­երի հար­ցում Ի­րա­նում կա ներ­քին խո­րը հա­կա­սութ­յուն, սա­կայն վերջ­նա­կան ո­րո­շո­ղը ե­ղել եւ մնում է Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը: Ոչ մի ԱԳ նա­խա­րար, ան­գամ՝ նա­խա­գա­հը Խա­մե­նեիի խոս­քից «թռնել» չեն կա­րող. այ­լա­պես շատ ա­րագ գործ կու­նե­նան Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի հետ: Այ­սինքն, ե­թե Ա­րախ­չին ա­սում է՝ ոչ միայն բա­նակ­ցել-չբա­նակ­ցե­լու հար­ցը, այլ նաեւ օրն ու վայ­րը ո­րոշ­ված են, ա­պա դա նշա­նա­կում է, որ ո­րո­շու­մը կա­յաց­րել է հենց Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը: Ընդ ո­րում, նման ո­րո­շում կա­յաց­նե­լը, օր ու վայր ընտ­րե­լը, դա երկ­րորդ կող­մի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լը, ի­հար­կե, հաշ­ված ժա­մե­րի, ան­գամ՝ օ­րե­րի հարց չէ. դրա հա­մար բա­վա­կա­նին ժա­մա­նակ է պա­հան­ջում: Էլ չա­սած, որ պետք է նաեւ նա­խա­պես բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը գո­նե ընդ­հա­նուր գծե­րով հստա­կեց­նել: Մինչ այս քա­նիցս են­թադ­րել ենք, որ որ­քան էլ որ ԱՄՆ-ն­ ու Ի­րա­նը խո­սում են գեր­բարձր տո­նայ­նութ­յամբ, ան­գամ՝ ի­րար հար­վա­ծե­լու բա­ռա­պա­շա­րով, սա­կայն «տա­կից» բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց կա: Ու միայն փաս­տը, որ Թ­րամփն ազ­դա­րա­րեց եւ Ա­րախ­չին էլ՝ հաս­տա­տեց, որ հան­դի­պում լի­նե­լու է, ար­դեն իսկ հաս­տա­տում է այդ են­թադ­րութ­յու­նը:

Են­թադ­րում էինք նաեւ, որ այդ գոր­ծըն­թացն ըն­թա­ցել է ոչ ա­ռանց Մոսկ­վա­յի մաս­նակ­ցութ­յամբ: Եվ ա­հա, սպաս­վող հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, Պես­կո­վը հայ­տա­րա­րեց՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րել՝ նպաս­տե­լու ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի միջեւ կոնֆ­լիկ­տը քա­ղա­քա­կան եւ դի­վա­նա­գի­տա­կան ​​մի­ջոց­նե­րով լու­ծե­լու հա­մար: Այս­քա­նից զատ, նաեւ նկա­տի առ­նենք, որ Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վեր­ջին եր­կու օ­րե­րին Մոսկ­վա­յում խորհր­դակ­ցութ­յուն­ներ էին անց­կաց­նում Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի, այն է՝ ԱՄՆ-Ի­րան հիմ­նա­կան բա­նակ­ցա­յին թե­մա­յի շուրջ: Ու ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այս ողջ հա­մա­լի­րը եւս հաս­տա­տում է, որ հիմ­նա­կան միջ­նորդն ԱՄՆ-Ի­րան այս գոր­ծըն­թաց­նե­րում Մոսկ­վան է, բայց նաեւ՝ Պե­կինն այս ամ­բող­ջա­կան խա­ղի մեջ է:

Այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կից ար­դեն բխում է այլ հարց՝ ի՞նչ ակն­կա­լիք­ներ կա­րող են լի­նել այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րից: Թ­րամ­փը թեեւ միան­գա­մայն բարձր նշա­ձող է սահ­մա­նել, բայց դա, թե­րեւս, ըն­դա­մե­նը նրա բա­նակ­ցե­լու ոճն է՝ նա­խա­պես որ­քան կա­րող է դի­մա­ցի­նին սեղ­մել: Ի­րանն էլ ար­ժա­նվույն այդ ճնշմա­նը դի­մա­ցավ, եւ հի­մա են­թադ­րե­լի է, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կգտնվեն ող­ջամ­տութ­յան դաշ­տում: Այն է՝ ի­րա­կա­նում Թ­րամ­փին եր­կու բան է պետք: Նախ, ա­պա­հո­վել Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յու­նը, ընդ ո­րում այն մա­կար­դա­կով, որ Իս­րա­յելն էլ ի­րեն ա­պա­հով­ված հա­մա­րի: Այն է՝ ստա­նալ միան­գա­մայն հստակ ե­րաշ­խիք­ներ, որ Ի­րանն ի­րա­կա­նում էլ մի­ջու­կա­յին զենք չի ցան­կա­նում, եւ այս­տեղ է, որ Մոսկ­վա­յի միջ­նորդ-ե­րաշ­խա­վո­րի դերն ա­ռա­ջին պլան է գա­լիս: Սա ն­վա­զա­գույ­նը եւ ա­ռա­վե­լա­գույ­նը կլի­ներ Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­րո­շա­կի նոր­մա­լա­ցու­մը՝ շա­հե­րի գո­տի­նե­րի հստակ սահ­ման­մամբ: Բա­նակ­ցութ­յուն­նե­րում նվա­զա­գույ­նին հաս­նե­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը միան­շա­նակ կան: Այ­սինքն, ե­թե Ի­րանն ի­րեն ռու­սա­կան մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցով պաշտ­պան­ված հա­մա­րի, ա­պա սե­փա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կա­րի­քը պար­զա­պես չու­նի, եւ կմնա միայն ա­մե­րի­կա­ցի­նե­րից պա­հան­ջել պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցում: Իսկ թե այս նվա­զա­գույ­նից որ­քա՞ն հնա­րա­վոր կլի­նի ա­ռաջ անց­նել, դա դժվար է ա­սել, չնա­յած` այս­տեղ կա նաեւ ժա­մա­նա­կի խնդի­րը:

Երկ­րոր­դը, ո­րը պետք է Թ­րամ­փին, դա սե­փա­կան դեմ­քը պա­հե­լով, կամ, ե­թե ա­վե­լի հար­մար է, որ­պես «մե­ծա­գույն խա­ղա­ղա­րար» ներ­կա­յա­նա­լով, ի­րա­նա­կան խնդրից ձեր­բա­զատ­վելն է: Բա­նակ­ցա­յին մի­նի­մու­մին հաս­նե­լու դեպ­քում այս հար­ցը եւս լուծ­վում է:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀՆ ԱՐԴԵՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ

Ի­րա­կա­նում, ի­րա­նա­կան խնդիր հետ կապ­ված լու­ծու­մը բա­վա­կա­նին պարզ է: Եվ այն, որ տաս­նամ­յակ­նե­րով լու­ծում չկար, կապ­ված է մեկ այլ գոր­ծո­նի հետ: Ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը Բ­րի­տա­նիան սո­վոր էր հա­մա­րել իր «պա­պե­նա­կան բոս­տա­նը», ու ԱՄՆ-ն­ էլ, ի­հար­կե, բա­ցի իս­րա­յե­լա­կա­նից, պետք է նաեւ մտա­ծեր բրի­տա­նա­կան նկրտում­նե­րի մա­սին: Իսկ դ­րանք լայն հաս­կա­ցութ­յուն էին՝ Բ­րի­տա­նիան ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը դի­տար­կում էր նաեւ` որ­պես Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին շար­ժի դեմ պատ­նեշ ստեղ­ծե­լու մի­ջոց: Ընդգ­ծենք, լայն շե­րտով Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք պատ­նեշ, որ­տեղ ընդգրկ­ված էր նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը: Այդ թվում՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այլ ան­վան­մամբ՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» տես­քով պատ­նեշ, թուրք-ա­զե­րիա­կան ներգ­րավ­մամբ: Եվ այն հա­մա­ռութ­յու­նը, ո­րով Բ­րի­տա­նիան փոր­ձում էր Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի ներգ­րավ­մամբ երկ­րորդ ճա­կատ բա­ցել Ռու­սաս­տա­նի դեմ, հենց այս գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում էին:

Ու հի­մա, ի­րա­նա­կան ճգնա­ժա­մի լու­ծու­մը հեշ­տա­ցել է նրա­նով, որ Թ­րամ­փի հա­մար մնա­ցել է միայն Իս­րա­յե­լի թե­ման, իսկ Բ­րի­տա­նիա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ բրի­տա­նա­կան գլո­բա­լիստ­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը պա­տե­րազ­մա­կան են: Այս թե­ման, ի­հար­կե, գնում-հաս­նում է մին­չեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ, ո­րին դեռ կհաս­նենք: Այս պա­հին ֆիք­սենք հե­տեւ­յա­լը. ե­թե մեկ­նար­կող բա­նակ­ցութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն տան կար­գա­վո­րել ԱՄՆ-Ի­րան հա­կա­մար­տութ­յու­նը թե­կու­զեւ նշված նվա­զա­գույն մա­կար­դա­կով, ա­պա մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հա­մար դա կա­րե­լի է փրկութ­յան պես մի բան հա­մա­րել:

ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ

Գ­լո­բա­լիս­տա­կան գոր­ծա­կալ Շ­տայն­մա­յե­րին Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան գոր­ծու­ղե­լը, ի­հար­կե, բրի­տա­նա­կան մի վեր­ջին փորձ էր Հա­յաս­տա­նով «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» ստեղ­ծե­լու հետ կապ­ված: Բայց այ­ցը կա­րելի է ձա­խող­ված հա­մա­րել. Ա­լիե­ւը նո­րից օ­րա­կարգ բե­րեց իր հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը ոչ մի պա­րա­գա­յում ի­րա­կա­նաց­նել չի կա­րող:

Ինչ­պես քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք, Հեյ­դա­րո­վի­չը, ի­հար­կե, շատ կցան­կա­նար նման մի­ջանցք ստա­նա­լ: Սա­կայն խա­ղադ­րույք­նե­րը ծայ­րա­հեղ բարձր են. գոր­ծըն­թա­ցը ռուս-ա­մե­րիկ­յան դաշ­տում է, որ­տեղ ան­գամ Իս­րա­յե­լը, Ի­րանն ու Թուր­քիան են երկ­րորդ պլա­նում, էլ ուր մնաց, որ Հեյ­դա­րո­վի­չը փոր­ձի սե­փա­կան խաղն ա­ռաջ տա­նել, որ­քան էլ որ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի Ան­կա­րա­յի եւ Թել Ա­վի­վի հետ: Ի­րո­ղութ­յու­նը սա է՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սով կա­րող է անց­նել կա´մ Հ­յու­սիս-­Հա­րավ, կա´մ՝ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գի­ծը: Այս պա­հին գե­րիշ­խող է Հ­յու­սիս-­Հա­րա­վի գոր­ծո­նը՝ իր բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րով, եւ Ա­լիե­ւին մնում է միայն հե­տե­ւել այդ ընդ­հան­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին:

Ա­մեն դեպ­քում, դեռ ան­ցած տա­րե­վեր­ջին Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ո­րո­շա­կիո­րեն փչաց­նե­լով, ներ­կա­յումս ակն­հայտ է, որ Ա­լիե­ւը սկսել է միան­գա­մայն այլ ուղ­ղութ­յամբ գոր­ծել՝ փոր­ձե­լով վե­րա­դառ­նալ կար­գա­վոր­ման դաշտ: Ա­մեն դեպ­քում, կան արտ­գործ­նա­խա­րա­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով շփում­նե­րի կտրուկ ակ­տի­վա­ցում, եւ ե­թե պաշ­տո­նա­պես հաս­տատ­վի մա­յի­սի 9-ին Ա­լիե­ւի` Մոսկ­վա այ­ցե­լե­լու մա­սին նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ա­պա դա կդառ­նա շատ ա­վե­լի հստակ ազ­դակ Մոսկ­վա­յի եւ Բաք­վի հա­րա­բե­րութ­յու­նն­երի հետ կապ­ված: Մ­յուս կող­մից, ակ­տի­վա­ցել են նաեւ Բաք­վի եւ Թեհ­րա­նի շփում­նե­րը, օ­րա­կար­գում է մնում Փե­զեշ­քիա­նի Բա­քու այ­ցի թե­ման: Ակ­տիվ է նաեւ Հ­յու­սիս-­Հա­րավ կո­մու­նի­կա­ցիոն մի­ջանց­քի ադր­բե­ջա­նա­կան հատ­վա­ծում են­թա­կա­ռույց­նե­րի շի­նա­րա­րութ­յան հար­ցը: Այ­սինքն, շատ նման է, որ Ա­լիե­ւը հստակ պատ­կե­րաց­նում է ի­րա­դար­ձութ­յու­ննե­րի հնա­րա­վոր ըն­թաց­քը եւ հար­մար­վում է ի­րա­վի­ճա­կին:

­Տա­րօ­րի­նակ է, բայց նման է, որ նաեւ Նի­կոլն է սկսել հաս­կա­նալ նոր ի­րա­վի­ճա­կը: Ա­մեն դեպ­քում, գո­նե այն աղ­մու­կը, թե այ­սօր-վա­ղը ՀԱՊԿ-ից դուրս ենք գա­լիս, կար­ծես թե բա­վա­կա­նին ժա­մա­նակ է, որ չի լսվում: Միա­ժա­մա­նակ զրո­յա­կան վի­ճակ է նաեւ «Դե­պի Ա­րեւ­մուտք» քա­րոզ­չութ­յան հետ կապ­ված, եւ դա հաս­կա­նա­լի է: Մի կող­մից, Գ­յում­րիում ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ջախ­ջա­խիչ պար­տութ­յունն այ­լեւս խո­սե­լու հնա­րա­վորութ­յուն չի տա­լիս, թե՝ ողջ ժո­ղո­վուր­դը ե­րա­զում է ա­րեւմտ­յան վեկ­տո­րի մա­սին: Մ­յուս կող­մից էլ, նույն Եվ­րո­պան է բա­ցա­հայտ ա­սում, որ առն­վազն մի հինգ տա­րի է պետք միայն վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման հա­մար: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այն, որ ԱՄՆ-ն­ այս ուղ­ղութ­յամբ հե­տաքրք­րութ­յու­ններ գրե­թե չի ցու­ցա­բե­րում, իսկ եվ­րո­պա­ցի­ներն էլ միայն ի­րենց գլխի ճարն են փոր­ձում տես­նել, Նի­կո­լի հա­մար դեռ ա­միս­ներ ա­ռաջ էր դար­ձել ազ­դակ, որ այս ուղ­ղութ­յամբ «տե­րերն այ­լեւս թամ­բին չեն», եւ ա­նե­լիք չու­նի:

Ս­րան զու­գա­հեռ, դեռ այդ­քան էլ տե­սա­նե­լի չէ, բայց որ կա­մաց-կա­մաց ակ­տի­վաց­նում են ռու­սա­կան պաշ­տոն­յա­նե­րի հետ շփում­նե­րը, դա էլ է փաստ: Ա­սենք, ար­դեն ՌԴ ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ց­չին հրա­վի­րում են Հան­րա­յին՝ Դոն­բա­սի թե­մա­նե­րով խո­սե­լու եւ այլն: ՌԴ նա­խա­գա­հի մի­ջազ­գա­յին մշա­կութա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րով հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Մի­խա­յիլ Շ­վիդ­կո­յի՝ օ­րերս հնչեց­րած միտքն էլ կա­րե­լի է ազ­դակ հա­մա­րել, որ Մոսկ­վան շա­րու­նա­կում է հա­յաս­տան­յան թե­ման ա­ռաջ­նա­յին տե­ղե­րում դի­տար­կել: Այս­պես, ըստ Շ­վիդ­կո­յի. «Մենք պատ­րաստ ենք ա­մեն ին­չի, ին­չին պատ­րաստ է հայ­կա­կան կող­մը»: Ու կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչն ա­մե­նե­ւին էլ միայն մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին չէր խո­սում:

Ա­մեն դեպ­քում, ի տար­բե­րութ­յուն Ա­լիե­ւի, մա­յի­սի 9-ին Նի­կո­լի Մոսկ­վա այ­ցե­լե­լը պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված է: Ու ե­թե Ա­լիեւն էլ գնա, չբա­ցա­ռենք, որ կա­րող է ընդ­հուպ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու թե­մա ա­ռա­ջա­նա:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված