Մոնրեալում տեղի է ունեցել սպասված face to face հանդիպումը՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի և հունգարացի Ռիչարդ Բերնաթի միջև։ Մենամարտից առաջ մարզիկները կանգնեցին միմյանց դիմաց՝ առաջին անգամ ուղիղ հայացք նետելով իրար։ Էրիկը վստահ ու կենտրոնացած տեսք ուներ՝ ցուցադրելով պատրաստակամություն և հաղթելու վճռականություն: Այս մասին տեղեկացնում է Էրիկ Իսրայելյանի PR մենեջեր Դավիթ Ղարիբյանը: