Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». Արամ Հովհաննիսյանին «մանթրաժի» մեջ է գցել՝ ձայնը տալով Դանիել Իոաննիսյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում երեկ հրավիրված «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է շտապում։

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից ներողություն հայցեց՝ նրա հերթը խլելու համար, եւ ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր եւ, լսումների կանոնակարգով՝ զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։
Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ բորբոքեց, հենց դահլիճում, լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ արեցին, որ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէր, ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում։ Իսկ Արամ Հովհաննիսյանն ուղղակի «մանթրաժի» մեջ էր, քանի որ իր նախկին գործընկեր Արմեն Խաչատրյանը, Դանիել Իոաննիսյանին, փաստորեն, ավելի էր կարեւորել, քան ոստիկանապետին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ