«Լոկոմոտիվը» նոր պայմանագիր չի առաջարկի Նաիր Տիկնիզյանին
Սպորտ
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը:
25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Տիկնիզյանը «Երկաթուղայիններին» է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում գրանցել է 6 գոլային գործողություն (2 գոլ, 4 ասիստ):
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: