Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է
Սպորտ
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը դուրս եկավ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակեց 14.683 միավոր եւ կպայքարի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ ոսկե մեդալի համար:
Ապրիլի 10-ին Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը, երիտասարդների աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:
Օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը վաստակել է 14.066 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14.333 միավոր: Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14. 466 միավոր, Համլետ Մանուկյանը՝ 14.433 միավոր:
Ապրիլի 12ի-ին տեղի կունենա օղակների եւ նժույգ թափեր վարժությունների եզրափակիչները, 13-ին՝ հենատացկի վարժության եզրափակիչը: