Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Ռուս-իրանական գործոնն ակտիվորեն ամրանում է կովկասյան ուղղությամբ

Միջազգային

­Տե­ղե­կատ­վութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ ՀՀ ՊՆ-ն, ե­թե չենք սխալ­վում, ան­նա­խա­դեպ է: Այն է, անց­կաց­վում են հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նա­յին զո­րա­վար­ժանք­ներ, եւ նման բան, կար­ծես թե, ա­ռա­ջին ան­գամն է տե­ղի ու­նե­նում:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ

­Ժա­մա­նա­կին շատ են տա­րած­վել խո­սակ­ցութ­յու­ններ, թե Ի­րա­նը քա­նիցս Հա­յաս­տա­նին ա­ռա­ջար­կել է հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­ներ անց­կաց­նել, սա­կայն Նի­կո­լը հա­մա­ռո­րեն հրա­ժար­վել է: Ու հաշ­վի առ­նե­լով, որ հրա­ժար­վել է նաեւ ՀԱՊԿ-ի զո­րա­վար­ժանք­նե­րից, դա ռազ­մա­կան ա­ռու­մով եւս Հա­յաս­տա­նին տա­րել է խո­րը մե­կու­սաց­ման:

­Թե ին­չու էր Նի­կո­լը հա­մա­ռո­րեն մեր­ժում Ի­րա­նի հետ զո­րա­վար­ժանք­նե­րը, այն դեպ­քում, երբ Թեհ­րա­նը, հաշ­վի առ­նե­լով նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում ռուս­նե­րի զբաղ­վա­ծութ­յան փաս­տը, Ս­յու­նիք` թուրք-ա­զե­րիա­կան ներ­խուժ­ման դեմ էա­կան գոր­ծոն է, կա­րե­լի է կռա­հել: Ա­րեւմտ­յան լի­բե­րալ­նե­րը եւ հատ­կա­պես Բ­րի­տա­նիան հայ-ի­րա­նա­կան ա­մեն մի նման մեր­ձեց­ման հա­մար տա­բո­ւի կար­գա­վի­ճակ էին սահ­մա­նել: Եվ ոչ միայն ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ. ար­գելք էր դրված նաեւ ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ուղ­ղութ­յամբ, այդ թվում՝ Մեղ­րիի եր­կա­թու­ղու հար­ցում ռու­սա­կան ա­մեն մի մաս­նակ­ցութ­յան հար­ցում: Փո­խա­րե­նը օ­րա­կարգ էին բե­րել «Ա­րեւ­մուտ­քը կօգ­նի Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հար­ցե­րը լու­ծել» թե­զը, ո­րը դեռ ի սկզբա­նե էր ակն­հայ­տո­րեն կեղծ, ու հի­մա դա դար­ձել է շատ ա­վե­լի տե­սա­նե­լի:

Ու ա­հա, երբ ար­դեն հայ-ի­րա­նա­կան զո­րա­վար­ժանք­նե­րը, ան­կախ դրա մասշ­տաբ­նե­րից, պաշ­տո­նա­կան նպա­տակ­նե­րից եւ այլ նման գոր­ծոն­նե­րից, ար­դեն ի­րա­կա­նութ­յուն են, ա­ռա­ջին մե­սի­ջը, ո­րը դրա­նից բխում է, այն է, որ Նի­կոլն ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ո­րո­շել է դեմ գնալ ա­րեւմտ­յան այդ տա­բու­նե­րին: Ա­սել, թե հիմ­նա­կան պատ­ճառն այն է, որ այս պա­հին էա­պես ա­ճել է Ադր­բե­ջա­նից սպաս­վող վտան­գը, թե­րեւս սխալ կլի­ներ. ռիս­կը, թե Ա­լիե­ւը կա­րող է հար­ձակ­ման հրա­ման տալ, այս պա­հին մո­տա­վո­րա­պես նույն կար­գի է, ինչ վեր­ջին տա­րի­նե­րին էր: Մի­գու­ցե մի փոքր ա­վե­լի նվա­զած, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա­յումս Թուր­քիան շատ ա­վե­լի լուրջ խնդիր­ներ ու­նի, եւ նկա­տե­լիո­րեն պա­կա­սել է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Ս­յու­նիք ներ­խուժ­ման հար­ցով կա­րող է օգ­նել Բաք­վին:

Ի­հար­կե, ա­մեն դեպ­քում հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րում այդ մե­սիջն էլ կա. սա հա­վել­յալ ցու­ցիչ է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար, որ Ս­յու­նիք մտնե­լու հար­ցում Ի­րա­նի բո­լոր «կար­միր գծե­րը» պահ­պան­վում են: Եվ ոչ միայն Ի­րա­նից ե­կող մե­սիջ է. այս­պես թե այն­պես, հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին կա ռու­սա­կան ռազ­մա­կան կոն­տին­գեն­տի ո­րո­շա­կի առ­կա­յութ­յուն, զո­րա­վար­ժանք­ներն այդ գո­տում են, եւ ա­սել, թե ռուս­նե­րը դրա­նից լիո­վին ան­մասն են, սխալ կլի­ներ: Այ­սինքն, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին ուղղ­ված մե­սի­ջը հա­մա­տեղ է՝ ռուս-ի­րա­նա­կան, թե այս­տեղ միա­սին ռազ­մա­կան ինչ-որ բա­ներ ենք ա­նում: Ընդ ո­րում, դա բա­ցա­հայտ մե­սիջ է, ին­չը ցույց է տալիս Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պահ­պա­նութ­յան կոր­պու­սը ներ­կա­յաց­նող գե­նե­րալ Վա­լիոլ­լահ Մա­նի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե. «Հաշ­վի առ­նե­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սի ռազ­մա­վա­րա­կան դիր­քը եւ հա­մա­տեղ սահ­ման­նե­րի գոր­ծո­նի կար­եւո­րութ­յու­նը՝ զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը նա­խա­պես պլա­նա­վոր­վել եւ մ­շակ­վել են՝ միա­ժա­մա­նակ մար­տա­կան պատ­րաս­տա­կա­նութ­յան եւ խա­ղա­ղութ­յան ու անվ­տան­գութ­յան ու­ղերձ փո­խան­ցե­լու հա­մար»:

­Կա­րե­լի է ա­սել, որ ար­դեն ոչ թե ռազ­մա­կան, այլ քա­ղա­քա­կան հար­թութ­յու­նում մո­տա­վո­րա­պես նույն «մե­խին է խփում» նաեւ ՌԴ ԱԳՆ: Ըստ այդ կա­ռույ­ցի խոս­նակ Զա­խա­րո­վա­յի՝ «Հա­մոզ­ված ենք, որ ռազ­մա­վա­րա­կան կար­եւոր տա­րա­ծաշր­ջա­նում՝ Հա­յաս­տա­նի հա­րա­վում, ՌԴ-ի ներ­կա­յութ­յան հետ­եւո­ղա­կան ընդ­լայ­նու­մը հա­մա­պա­տաս­խա­նում է Հա­յաս­տա­նի, ՌԴ-ի եւ­, ընդ­հա­նուր առ­մամբ, տա­րա­ծաշր­ջա­նի եր­կա­րա­ժամ­կետ շա­հե­րին… Հաշ­վի առ­նե­լով այն ա­վան­դա­կան խնդիր­նե­րը, ո­րոնք լու­ծում են Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան հյու­պա­տո­սա­կան հաս­տա­տութ­յուն­ներն ար­տերկ­րում, այս քայ­լը, կար­ծում ենք, կա­րող է զգա­լի խթան հան­դի­սա­նալ այս տա­րած­քի եւ Ռու­սաս­տա­նի տա­րա­ծաշր­ջան­նե­րի միջեւ առեւտ­րի եւ ներդ­րում­նե­րի, գի­տակր­թա­կան, մշա­կու­թա­յին եւ հու­մա­նի­տար հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­մա­նը, կա­պե­րի հաս­տատ­մա­նը... Ակն­կա­լում ենք՝ մինչեւ մա­յիս կկա­րո­ղա­նանք կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել Ս­յու­նի­քում մեր հյու­պա­տո­սա­րա­նի բաց­ման ժամ­կետ­նե­րի վե­րա­բեր­յալ»:

Այ­սինքն, ե­թե տե­ւա­կան ժա­մա­նակ, բա­ցի Ի­րա­նի հետ զո­րա­վար­ժանք­նե­րից, նի­կոլ­յան թի­մը տոր­պե­դա­հա­րում էր նաեւ Ս­յու­նի­քում ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րան բա­ցե­լու թե­ման, հի­մա ար­դեն կա ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց, ան­գամ ինչ-որ ժամ­կետ­նե­րի մա­սին է խոս­վում: Ընդ ո­րում, դժվար չէ հաս­կա­նալ նաեւ «մին­չեւ մայի­սի» ի­մաս­տը, այ­սինքն՝ մին­չեւ մա­յի­սի 9-ին Նի­կո­լի Մոսկ­վա գնա­լը պետք է այս հար­ցում վերջ­նա­կան հստա­կե­ցում լի­նի:

ՆԻԿՈԼԸ ՇՐՋԱԴԱՐՁԻ Է ԳՆՈՒՄ

Այս ա­մե­նը, ի­հար­կե, մեկ բա­նի մա­սին են վկա­յում: Այն է՝ Նի­կո­լը սկսել է ո­րո­շա­կի վեկ­տո­րա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի գնալ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ: Ի­հար­կե, դեռ հու­շիկ քայ­լե­րով, ի­հար­կե, ցան­կա­ցած պա­հի կա­րող է միան­գա­մայն հա­կա­ռակ ուղղ­վա­ծութ­յամբ կտրուկ քայ­լե­րի անց­նել: Բայց փաս­տը մնում է փաստ՝ ո­րո­շա­կի քայ­լեր ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ կան: Այ­սինքն, ե­թե, օ­րի­նակ, Զա­խա­րո­վան խո­սում է ինչ-որ ժամ­կետ­նե­րից եւ վերջ­նա­կան ժա­մա­նա­կա­ցույ­ցի մա­սին ակն­կա­լիք­նե­րից, դա նշա­նա­կում է, որ նախ­նա­կան ո­րո­շա­կի քայ­լեր, պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ե­ղել են:

­Կարճ ա­սած, Նի­կո­լի մոտ կան, այս­պես ա­սենք, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տրա­մադ­րութ­յու­նն­երի ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­ներ: Չ­նա­յած, դա նաեւ միան­գա­մայն սպա­սե­լի է, ո­րի մա­սին են­թադ­րութ­յուն­ներ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք. այն ա­մե­նը, ինչ ներ­կա պա­հին կա­տար­վում է Ա­րեւ­մուտ­քում, Նի­կո­լին պար­զա­պես պար­տադ­րում են գնալ դիր­քա­յին փո­փո­խութ­յու­ննե­րի: Այ­սինքն, որ­քան ա­րեւմտ­յան այդ մի­տում­նե­րը խո­րա­նան, հա­տեն ան­դառ­նա­լիութ­յան սահ­մա­նա­գի­ծը, նույն­քան էլ Նի­կո­լի մոտ այդ շրջա­դար­ձը կակ­տի­վա­նա եւ ա­րա­գութ­յուն կհա­վա­քի:

Ընդ ո­րում, նաեւ տե­սա­նե­լի է, որ ար­դեն այս ամս­վա ըն­թաց­քում այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված շատ բան էլ ա­վե­լի հստակ է դառ­նա­լու, ե­թե ոչ՝ վերջ­նա­կան տես­քի գա­լով: Նախ, սկսվում են Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, որ­տեղ, դա­տե­լով ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րից, Թեհ­րա­նը ներ­կա­յաց­նում է միան­գա­մայն սպա­սե­լի պայ­ման­ներ, ո­րոնք կա­րող են լիո­վին ըն­դու­նե­լի լի­նել Վա­շինգ­տո­նի հա­մար: Այն է, Ի­րա­նը պահ­պա­նում է իր խա­ղաղ մի­ջու­կա­յին եւ հրթի­ռա­յին ծրագ­րե­րը, չե­ղարկ­վում են պատ­ժա­մի­ջոց­նե­րը՝ հստակ ե­րաշ­խի­քով, որ մի­ջու­կա­յին զենք Թեհ­րա­նը չի ստեղ­ծի: Նաեւ, որ ԱՄՆ-ն­ այդ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին կտա օ­րենսդ­րա­կան բարձր մա­կար­դակ, որ հե­տա­գա ա­մեն մի նոր նա­խա­գահ չմտա­ծի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը չե­ղար­կե­լու մա­սին: Այ­սինքն, ոչ մի ա­վե­լորդ պա­հանջ-պայ­ման, եւ ե­թե ԱՄՆ-ի նպա­տակն ի­րա­կա­նում էլ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի գնա­լը չէ, ա­պա հան­գու­ցա­լուլծման գա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը միան­գա­մայն բարձր է:

Մ­յուս կող­մից, կա­յուն դի­նա­մի­կա­յի մեջ է նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Ս­տամ­բու­լում ե­րեկ տե­ղի ու­նե­ցավ բա­նակ­ցա­յին հեր­թա­կան ռաուն­դը՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յու­ննե­րի ձե­ւա­չա­փով, ո­րից հե­տո կող­մերն ար­դեն սո­վո­րա­կան դար­ձած գո­հու­նա­կութ­յու­նը հայտ­նե­ցին, բայց նաեւ, որ աշ­խա­տե­լու դեռ շատ տեղ կա: Միա­ժա­մա­նակ, հեր­թա­կան հան­դի­պու­մը եւս Ս­տամ­բու­լում անց­կաց­նե­լը Թուր­քիա­յին ուղղ­ված ժեստ է, որ Թուր­քիա­յին այս մեծ խա­ղում չեն ան­տե­սում, այ­սինքն, Էր­դո­ղա­նը եւս կա­րող է ի­րեն բա­վա­րար­ված հա­մա­րել: Դա էլ իր հեր­թին կա­րող է նպաս­տա­վոր լի­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր կա­յու­նաց­ման ի­մաս­տով:

Այ­սինքն, գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք Նի­կո­լին պար­տադ­րում են գնալ հի­շա­տակ­ված վեկ­տո­րա­յին փո­փո­խութ­յուն­նե­րին, կա­յուն եւ միան­գա­մայն ակ­տիվ ըն­թաց­քով ա­ռաջ են գնում՝ շա­րու­նա­կե­լով ընդգծ­ված կեր­պով շրջան­ցել Եվ­րո­պա­յին՝Բ­րի­տա­նիա­յով հան­դերձ: Այ­սինքն, այս պա­հին տե­սա­նե­լի չէ այն գոր­ծո­նը, ո­րը Նի­կո­լին կա­րող է հնա­րա­վո­րութ­յուն տալ՝ ռեալ հե­ռան­կար­ներ կա­պել «դե­պի Եվ­րո­պա» ծրագ­րե­րի հետ, որ­քան էլ որ բրի­տա­նա­կան հե­տա­խուզ­ութ­յա­նը շատ սի­րող կադ­րե­րի պա­կաս նրա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում չկա:

ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ան­գամ Ա­լիե­ւի մոտ է սկսվել ե­րան­գա­յին ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­նե­րի փուլ: Նա­խօ­րեին նա նո­րից վե­րա­դար­ձավ ի­րա­նա­կան կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­յին, թե՝ Ադր­բե­ջա­նի եւ Ի­րա­նի միջեւ քննարկ­վող նա­խագ­ծե­րից մե­կը Հա­յաս­տա­նը շրջան­ցող տրանս­պոր­տա­յին կա­պի կա­ռու­ցումն է, ո­րը Նա­խիջ­եւա­նը Ի­րա­նի տա­րած­քով կկա­պի Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան տա­րած­քին: «Շր­ջան­ցող ավ­տո­ճա­նա­պարհն ար­դեն կա­ռուց­վում է, մենք հի­մա կա­մուրջ ենք կա­ռու­ցում, իսկ շրջան­ցիկ եր­կա­թու­ղու կա­ռու­ցումն Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նութ­յունն է պա­հան­ջում, քա­նի որ Հա­յաս­տանն ար­գե­լա­փա­կում է մեր մուտ­քը Նա­խիջ­եւան: Մենք չենք կա­րող նստել եւ ս­պա­սել: Ուս­տի, պայ­մա­նա­վոր­վել ենք, որ կկա­ռու­ցենք շրջան­ցիկ ճա­նա­պարհ, իսկ Հա­յաս­տա­նը կշա­րու­նա­կի փա­կու­ղու մեջ մնալ տա­րա­ծաշր­ջա­նում»,- ա­սել է նա:

Այ­սինքն, ե­թե մինչ այս Հեյ­դա­րո­վի­չը հա­մա­ռո­րեն «Զան­գե­զու­րի մի­ջանցք» էր «բա­ցում», ա­պա հի­մա վե­րա­դար­ձել է Ի­րա­նի տա­րած­քով Նա­խի­ջե­ւա­նի հետ կապ­վե­լու սցե­նա­րին, ո­րը, սա­կայն, Թուր­քիա­յի հետ Նա­խի­ջե­ւա­նի կա­պի մե­խա­նիզմ չի են­թադ­րում: Եվ դա հաս­կա­նա­լի է. «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին պետք է թյուր­քա­կան աշ­խարհն ի­րար կա­պե­լու գա­ղա­փարն ա­ռաջ տա­նե­լու հա­մար: Բայց ե­թե այն անց­նի Ի­րա­նով, այդ կա­պը, ե­թե ան­գամ ի­րա­կա­նաց­վի, ռազ­մա­կա­նաց­ված տեսք տալ հնա­րա­վոր չի լի­նե­լու: Այ­սինքն, ե­թե Ա­լիե­ւը նո­րից վե­րա­դառ­նում է ի­րա­նա­կան այդ կո­մու­նի­կա­ցիոն սխե­մա­յին, ա­պա նշա­նա­կում է, որ ձե­ւա­վոր­ված ի­րո­ղութ­յուն­նե­րը հար­մար չեն գո­նե այս պա­հին թյուր­քա­կան մի­ջանց­քի թե­ման օ­րա­կար­գում պա­հե­լու հա­մար: Ու սրա­նում, ի­հար­կե, ի­րենց դերն ու­նեն թե´ Ի­րա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րը, թե´ Ս­յու­նի­քում ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նի հե­ռան­կա­րը եւ թե´ տար­բեր նման այլ մեծ ու փոքր գոր­ծոն­ներ:

­Խո­շոր հաշ­վով, այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցը մեկ ի­մաս­տի է տա­նում՝ ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի դիր­քե­րը շա­րու­նա­կում են ամ­րա­նալ, այդ թվում՝ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ: Իսկ Ի­րան-ԱՄՆ եւ ՌԴ-ԱՄՆ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դեպ­քում ռուս-ի­րա­նա­կան գոր­ծո­նը հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում դառ­նա­լու է գե­րիշ­խող: Ու ե­րե­ւում է, որ ան­գամ Նի­կոլն է դա հաս­կա­ցել եւ փոր­ձում է հար­մար­վել այդ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րին:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված