Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում` միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք` Հայաստանի անկախության տոնին: Մեր դեսպանները, որպես կանոն, օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական եւ այլ աջակցություններից:

Այդ առումով Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետեւ աղքատ մարդ չէ,  որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաեւ ծախսում է իր գործունեության ընթացքում: Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը:
Նա հրավիրել է ՌԴ-ում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների` համտեսելու գինին: Բնականաբար, միայն գինով չեն բավարարվել` հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ