Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Փաստ». Բանակցություններն արդյունք չեն տալի՞ս. ակտիվ քաղաքականություն մտնելու համար Թաթոյանին մնացել է «պլան Բ-ն»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը դառնալու է «Ժառանգության» ղեկավար, այսինքն՝ այս կուսակցությունը պետք է դառնար ցատկահարթակ Թաթոյանի քաղաքական հայտի համար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ, չնայած իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել, ամեն ինչ իրականում «ըստ պլանի» չի ընթացել: Բանն այն է, որ «Ժառանգության» շատ անդամներ, այդ թվում՝ ղեկավար կազմից, իրենց կուսակցության հետ կապված նման զարգացումների մասին տեղեկացել են մամուլից և դժգոհություն են արտահայտել, թե ինչու է իրենց թիկունքում այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, թեման առկախվել է:
Կային տեղեկություններ, որ բանակցություններ են ընթացել նաև ՀԱԿ-ի հետ, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, դրանք ևս արդյունք չեն տվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ