Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ մայրաքաղաքում 

Քրեական

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին 9-11 ծառայություն զանգահարած 44-օրյա պատերազմի մասնակից քաղաքացին հայտնել է, որ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի երկաթգծի մոտ թողել է զենք-զինամթերք: Մեկնած ոստիկանները պարկի մեջ հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփուշտներով, ողորկափող կարճեցված խզակոթով մեկ հրացան, մեկ ատրճանակ՝ փամփուշտներով, «Ֆ-1» տիպի մեկ նռնակ, տարբեր տրամաչափի 50 փամփուշտ:
***
Նույն օրը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պապիկի արհեստանոցը կարգի բերելուց զենք-զինամթերք է հայտնաբերել, որը թողել է «Դալմայի» այգիների «կանալի» եզրին: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են որսորդական մեկ հրացան, հինգ ատրճանակ, մեկ նռնակ և տարբեր տրամաչափի 87 փամփուշտ: 
***
Նույն օրը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմից հետը բերել է ինքնաձիգ և զինամթերք, որոնք թողել է Մառի փողոցում գտնվող քանդած շենքում:  Մեկնել են Նոր Նորքի համայնքային ոստիկանները: Հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի պահեստամասեր: 

***
1-02 զանգած մեկ այլ քաղաքացի ևս ներկայացել է պատերազմի մասնակից, հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` աղբամանների մոտ զենք-զինամթերք է թողել: 

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ահազանգի հետքերով մեկնելով, հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ` փամփշտատուփով և 82 փամփուշտ: 
***
Նմանատիպ հաջորդ զանգի հետքով մեկնել են Ավանի համայնքային ոստիկանները: «Ավանի հոգեկան առողջության կենտրոնի» մոտ գտնվող էլեկտրակայանի տակ նրանք հայտնաբերել են մեկ ինքնաձիգ, երկու փամշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով: 
***
Օրվա վերջին նման հաղորդումը ժամը 20.40-ին էր: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նուբարաշենի 9-րդ փողոցում զենք-զինամթերք է թողնում: Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները հայտնաբերել են որսորդական հրացան և 20 փամփուշտ: Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևալ նրանց օրինակին: Կրկին ու կրկին հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ