Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Չվախեցող քաղաքական ուժն այսպիսի զզվելի և ցածրակարգ քարոզարշավ երբեք չէր վարի. Գագիկ Համբարյան

Ներքաղաքական

Թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կարող ենք ակնկալել Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում, «Իրավունք»-ը պարզել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ տեսակետը։


«Ո՞Վ Է ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՅԴ ԴԱԺԱՆ ԽԱՂԵՐԸ»


— Ինչպե՞ս կգնահատեք Գյումրիի ավագանու նախընտրական ողջ քարոզարշավը, ինչպիսի՞ սպասումներ այն գեներացրեց:

— Սկսենք նրանից, որ քարոզարշավը դեռեւս չսկսված` «քայլիստներն» արդեն իսկ կիրառեցին իրենց կեղտոտ տեխնոլոգիաները՝ սկսելով զրպարտություն, բամբասանք, անձնական վիրավորանքներ: Մարդկանց վարկաբեկելն ու կեղծ տեղեկատվություն տարածելը նրանց մոտ լավ ստացվում է: Այս բոլոր քայլերը միտված էին մարդկանց վրա ճնշում գործադրելուն եւ նրանց մանիպուլացնելուն։ Սկզբում կարողացել էին կիսով չափ հաջողության հասնել, հիմա էլ կրկին սկսել են նույն խաղերը՝ չհրաժարվելով իրենց մեթոդներից: Նրանք նորից սկսել են վիրավորել ու զրպարտել, հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն անկախ կարծիք:
Մի կողմից, մենք տեսնում ենք, որ եթե հարցն առնչվում է ՔՊ-ին, ապա այն մարդիկ, ովքեր քննադատում են եւ հարցեր են բարձրացնում, միանգամից հակադարձվում են դաժան հարձակումներով։ Իսկ մյուս ուժերը, որոնք ենթադրաբար տարբեր են, չեն խուսափում նույն մեթոդներից՝ զրպարտությունից ու մանիպուլյացիայից։ Եվ հարց է՝ ո՞վ է նրանց թույլ տվել իրականացնել այդ դաժան խաղերը։ Մասնավորապես, դժվար է հասկանալ, թե ինչու Վարդան Ղուկասյանի նման մեկը պետք է մեկնաբանություններ անի կամ որոշակի հայտարարություններ տարածի, երբ նրան էլ կարող են նույն կերպ օգտագործել։
Իսկ հիմա նրանք, ովքեր փնտրում են օրինականության օրինակներ, մեծ մասամբ հիասթափված են։ Տարբեր մարդիկ փորձում են արդարություն բերել, բայց, կարծես, դա միայն թիրախային արշավ է՝ ուղղված քաղաքական մրցակիցներին, ոչ թե` լուրջ փաստարկված քննադատություն։ Տարբեր հարցադրումներ ի հայտ են գալիս, բայց ոչ մեկը չի կարող ներկայացնել իրական ապացույցներ։ Օրինակ` ես` որպես գյումրեցի, իսկապես հետաքրքրվում եմ, թե ով է այդ մարդը, ում անունը ժամանակ առ ժամանակ հիշատակվում է։ Կարծում եմ, մարդիկ արդեն իսկ գիտեն, թե ինչ է տեղի ունենում։ Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ մարդկանց ձայն սարքելը նույնիսկ դպրոցական երեխան կարող է հեռախոսով անել: Այժմ դա ամենահեշտ պատրաստվող կեղծիքն է:
Ներկայիս մթնոլորտը, սակայն, կեղծիքի ու մանիպուլյացիայի վրա հիմնված քաղաքական խաղեր ստեղծելու միտում ունի։ Հակառակ դեպքում, դժվար է հասկանալ, թե ինչու իշխանությունը շարունակաբար փորձարկում է նոր ծայրահեղ քայլեր։ Ընդհանրապես, այսպիսի քայքայիչ ու ցածր մակարդակի քաղաքականությունը երբեք չի ծառայել ու չի ծառայելու ոչ մի հասարակության։ Չվախեցող քաղաքական ուժն այսպիսի զզվելի եւ ցածրակարգ քարոզարշավ երբեք չէր վարի:


«ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ՓՈԽՎԵԼ»


— Իսկ թեկնածուների շանսերն ինչպե՞ս կգնահատեք՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ մյուս քաղաքական ուժերի:

— Այս պահին չեմ ցանկանում, ինչպես ընտրարշավի սկզբում, հայտարարություններ անել թեկնածուների վերաբերյալ կամ նշել, թե ով որքան տոկոս կարող է հավաքել, քանի որ դա պարզապես կլինի գովազդ: Բայց այս պահի դրությամբ կարծում եմ, որ գոյություն ունեն մի քանի քաղաքական ուժեր, որոնք կունենան իրական շանսեր անցնելու ավագանի՝ հաղթահարելով համապատասխան տոկոսը: Հիմնականում կարծում եմ, որ չորսից կամ հինգից քիչ թե շատ կուսակցություններ ու դաշինքներ ունեն անցնելու շանսեր, բայց ամենաշատը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը եւ Կարեն Սիմոնյանը կարող են լինել:
Իսկ մնացած թեկնածուների պարագայում հետաքրքիր հարց է՝ եթե շատ մարդ ընտրություններին մասնակցի, եւ եթե քաղաքական ուժերն արդյունավետ գործեն՝ իսկապես մեծ ընտրազանգված կհավաքեն, ապա հնարավոր է, որ մեկ ուժ եւս կարողանա հաղթահարել այդ սահմանները: Կարծում եմ, որ այս պահին դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսի իրավիճակ է լինելու առաջիկայում, բայց մի բան հաստատ է՝ ընտրարշավի ընթացքը կարող է կտրուկ փոխվել։
Այս պահին՝ քարոզարշավի այս փուլում՝ նկատվում է բավականին ակտիվացում, եւ Գյումրիի ընտրողները սպասում էին մարտի 27-ի հեռուստադեբատներին, որտեղ ավելի պարզ կդառնա առաջիկա զարգացումների պատկերը:


«ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԻ»


— Ի դեպ, Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել էր, թե՝ «այսօր Բեռլին են գրավում, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, մենք խաղաղության ենք պատրաստ»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես երբեմն զարմանում եմ, երբ մարդիկ արտահայտում են նման կարծիքներ։ Մենք ապրում ենք նույն քաղաքում, մեկը մյուսին շատ լավ ճանաչում են, բայց շատ անգամ զարմանում եմ այն կարծիքներից, որոնք ներկայացվում են։ Անշուշտ, հաճախ կարելի է լսել տարբեր տեսանկյուններից վերլուծություններ ու տեսակետներ, որոնք շատ անգամ բավականին աբսուրդ են թվում։
Հիմա, եթե խոսենք Սարիկ Մինասյանի մասին, կարծում եմ, որ պետք է ավելի ուշադիր լինենք, երբ քննարկում ենք այն, ինչ նա ասում է։ Նա կարծիք է հայտնում, սակայն պետք է հիշել, որ նրա քննադատած անձանցից մեկը՝ Նիկոլ Փաշինյանն է, ով  եղել Շուշին հանձնելու որոշումը կայացնողը։ Նույն Նիկոլ Փաշինյանն այս պահին բացահայտորեն հաստատում է, որ ըստ իրեն՝ Արցախը խանգարել է Հայաստանի անկախությանը եւ պետականության ձեռքբերմանը։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իր հրապարակային հայտարարություններում ընդունել է, որ Արցախը հանձնելու արդյունքում նա կորցրել է այն, ինչ կարող էր պահպանել՝ հազարավոր զոհերի կյանքերի գնով։
Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, որոնց մասին Սարիկ Մինասյանը խուսափում է խոսել, գալիս են հաստատելու այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե մենք «կորցնելով Արցախը՝ ձեռք բերեցինք անկախություն», այնքան էլ ճշգրիտ չեն։ Սարիկ Մինասյանը, սակայն, մոռանում է այն կարեւոր հանգամանքը, որ հենց այդ ամենի մեջ կարելի է տեսնել, թե ինչի գնով են մեզ հասել այս արդյունքները։ Նա շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի «խաղաղություն» քարոզող խոսքերը, մինչդեռ իրականում սահմանում կրակոցները չեն դադարում։ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, բայց իրականում այն շեղվում է իր իսկ հայտարարությունների շրջանակից։
Սարիկ Մինասյանը պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի եւ հասկանա, որ պատերազմը, անմեղ զոհերը, եւ տարածքային կորուստները այլ կերպ գնահատելը նշանակում է անտեսել իրականությունը։ Անկախության գինը, երբ խոսքը  անվտանգության եւ խաղաղության մասին է, երբեմն տրվում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մարդկային զոհերով։
Այսպիսով, կարծիքները եւ հայտարարությունները, որոնք ներկայացնում են որոշ մարդիկ, պետք է ավելի պրոֆեսիոնալ եւ հիմնավորված լինեն, որովհետեւ հասարակությունն ապրում է իրական խնդիրների ու կրակոցների մեջ, որոնց մասին պետք է խոսել՝ առանց այն չտեսնելու կամ անտեսելու:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top