ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան

Կարեւոր է թույլ չտալ Նիկոլի փախուստը Հայաստանից…

Հրապարակախոսություն

Վերջին օրերին հրապարակված տեղեկությունները, ռազմաքաղաքական իրադարձությունները եւ աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ այն կսկսի, եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածեն Իրանին ու բռնկվի տարածաշրջանային մեծ պատերազմ, միաժամանակ բարդ իրավիճակ առաջանա Ռուսաստանի համար:

Այո՛, մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար՝ պայմանավորված ինչպես ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատերազմ սանձազերծելու արդյունքում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կտրուկ սրմամբ, այնպես էլ Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի հնարավոր փլուզմամբ, Կուրսկի աէկին հարված հասցնելով կամ Ուկրաինայի արեւմուտք, ինչպես նաեւ Օդեսա, Խարկով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ եվրոպական մի քանի այլ պետությունների ԶՈւ ստորաբաժանումների մուտքով: Բացառվա՞ծ տարբերակներ են… Ո՛չ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔՆԱԾ ՉԷ

Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զինվել, ինչի մասին է վկայում նաեւ «Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբազայից բեռ տեղափոխել Բաքու» վերտառության ներքո ապրիլի 2-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակած հոդվածը:

Միաժամանակ չի կարող, մեղմ ասած, խիստ մտահոգություն չառաջացնել նաեւ ապրիլի 2- ին «Известия»-ի հրապարակումը, ըստ որի` Իրանը փակում է իր օդային տարածքն ԱՄՆ-ի հետ պատերազմին պատրաստվելու պատճառով: Հրապարակման մեջ մասնավորապես նշված է. «Իրանը կփակի օդային տարածքը եւ բանակը կտեղափոխի մարտական պատրաստության։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 2-ին, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։

Ինչպես նշվում է, միջոցները ձեռնարկվել են Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքների եւ տարածաշրջանում Իսրայելի ու ԱՄՆԶինված ուժերի ակտիվացման կապակցությամբ:

Նույն օրն ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են հարված հասցնել Իրանին, որպեսզի իբր վերացնեն նրա միջուկային ծրագրի հետ կապված սպառնալիքը: Նշվել է, որ երկրները պատրաստվում են Թեհրանի դեմ ռազմական գործողության»:

Ադրբեջանը քնած չէ, սահմանին շարունակվում են կրակոցները, սադրանքները, Բաքուն սահմանը տաք է պահում ու այսպես շատ պարզ հասկացնում, որ ցանկացած պահի պատրաստ է հարձակման: Միաժամանակ շարունակելով ապատեղեկատվությունը` կրակոցները վերագրում է հայկական կողմին՝ ռազմաքաղաքական հենք նախապատրաստելով հետագա ագրեսիայի համար:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նպատակ ունենալով չստվերել Նիկոլի սրտի «խաղաղության համաձայնագիրը», մարտի 25-ին հանդես եկավ հետեւյալով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։

Այսպիսով, ըստ Պաշտպանության նախարարության, Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվող կրակոցները չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Լավ, բա այդ դեպքում ի՞նչը կամ ո՞ւմ են թիրախավորում, կարո՞ղ է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանին կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին, որոնց իրավամբ կարելի է համարել Հայաստանի հետ կապ չունեցող եւ այս առումով մեր երկրի տարածքից դուրս գտնվողներ:

Դե, իհարկե, հասկանալի է, որ Նիկոլի իշխանական ոհմակն իր այս հայտարարությամբ հերթական անգամ ստել է ու փորձել է կոծկել, թաքցնել իրականությունը, քանի որ իրականության խոստովանման դեպքում նախ հարց կառաջանար, թե Նիկոլի «բարեկիրթ» եղբայր Ալեւի ասկյարներն ինչո՞ւ են կրակում Հայաստանի վրա, երբ Նիկոլն ու Նիկոլենք, ամեն հնարավոր առիթով ու նույնիսկ պետական դավաճանության հանցափորձ կատարելով, հայտարարում են, թե պատրաստ են խաղաղության համաձայնագիրը կնքել (դրանից հետո թերեւս մնում է միայն, որ Նիկոլն Ալիեւի կոշիկները լիզի):

Եվ երկրորդ հարցը, որն այս դեպքում կառաջանար, եթե Պաշտպանության նախարարությունը խոստովաներ իրականությունը, կլիներ այն, թե ինչո՞ւ նախարարությունն ինքն ավելի վաղ չի տեղեկացրել կրակոցների, սահմանային լարվածության մասին, եւ դա իր փոխարեն ու իրենից առաջ արել են սոցիալական ցանցերի օգտատերերը եւ ԶԼՄ- ները…

ՄԵՐ ԲԱԽՏԸ ՀՐԱՇՔՈՎ ԲԵՐԵԼ Է

News.am-ը, լինելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղում ու զրուցելով խնածախցիների հետ, նրանց հետ հարցազրույցի հրապարակմամբ փաստեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ը կրակում է նաեւ հենց Խնածախ գյուղի, նրա տների վրա: Գյուղի բնակիչներից մեկն ասել է, որ եթե այսպես շարունակվի, որեւէ մեկը չզբաղվի գյուղի պաշտպանությամբ, առանց այն էլ սակավամարդ Խնածախը կդատարկվի, «գյուղից դուրս է գալու ժողովուրդը»:

Գյուղի բնակիչը հայտնել է նաեւ, որ իշխանությունները, գուցե պայմանավորված (խոսքի համատեքստից կարելի է եզրակացնել, որ նկատի ունի ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունը), միլիոններ բաժանելով, ժողովրդին, հատկապես գրեթե բոլոր երիտասարդներին հանել են գյուղից: Այսինքն՝ միտումնավոր վարել են սահմանամերձ Խնածախի հայաթափման քաղաքականություն: Եվ սա զարմանալի չէ. այն պայմաններում, երբ «ԱԱԾ» կոչվածն իր գործառույթների, սրբազան պարտականության կատարման առումով սատկած վիճակում է, Նիկոլը եւ իր ոհմակը քայլ առ քայլ գործել ու գործում են Հայաստանի ազգային անվտանգության դեմ:

Ինչեւէ, հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն անցած ամիս հանդես եկավ նաեւ մի պարզաբանմամբ, թե «Գյումրու նախընտրական քարոզարշավին հանդիպումները քաղաքական ուղղվածություն չունեն»: Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի եւ բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին, գրել է. «ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում- քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն եւ բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: Ուստի՝ հորդորում ենք զերծ մնալ բանակի եւ նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»:

Իսկապե՞ս… Լո՞ւրջ… Վերը շարադրվածից հետո կարելի՞ է այս պարզաբանմանը հավատալ… Որքան էլ այսօր ողջ հայության ուշադրության կենտրոնում լինեն Գյումրիի քաղաքապետի, ավագանու ընտրությունները, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ անժխտելի է ընտրությունների կարեւորությունը ոչ միայն Գյումրիի, այլեւ ողջ Հայաստանի եւ հայության համար, մենք իրավունք չունենք աչքաթող անել սահմանային զարգացումները:

Մեջբերում Հայաստանի պաշտպանության նախարարության մարտի 2-ի առավոտվա հաղորդագրությունից. «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան»:

Ադրբեջանցիները Խնածախի տների վրա անցած գիշեր կրակել են առնվազն չորս անգամ, եւ կարելի է ասել՝ այս անգամ մեր բախտը հրաշքով բերել է:

Նախարարությունն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Եվս մեկ մեջբերում նույն հաղորդագրությունից. «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Ինքնին հասկանալի է Ադրբեջանի ՊՆ հրապարակած վերոնշյալ, մեղմ ասած, ապատեղեկատվության նպատակը, այն է՝ արդարացում ունենալ, հիմնավորում ապահովել Խնածախ բնակավայրի գնդակոծման համար, ինչպես նաեւ հենք նախապատրաստել առաջիկայում հարմար պահի Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, պատերազմ սանձազերծելու համար:

ՊԱՐԶ ՉԷ՞Ր, ՈՐ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ

Վերոնշյալ հայտարարությունն Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նմանաբնույթ ո՛չ առաջին հայտարարությունն է, ո՛չ էլ վերջինն է լինելու, այլ Ադրբեջանի կողմից վարվող եւ որոշակի նպատակներ ունեցող տեղեկատվական քաղաքականության կամ քարոզչական պատերազմի հարյուրավոր դրսեւորումներից ընդամենը մեկն է: Ահավասիկ մեր այս համոզմունքի հերթական ապացույցը՝ նույն օրն արդեն երեկոյան ժամը 20:50-ին նախարարության հրապարակած հայտարարությունը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել, որ Ադրբեջանը սահմանին վերջին շրջանում իրավիճակը հետեւողականորեն սրում է «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելուց հրաժարվելուն զուգահեռ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի վերոնշյալ առաջարկությանը, ապա Հայաստանի «պաշտպանության նախարարության կողմից դրա հիշատակումը միանգամայն արդարացի կերպով առաջացնում է հետեւյալ հարցը՝ նախարարության եւ աշխատակազմի չինովնիկները մանկամիտնե՞ր են, անմեղսունակնե՞ր, մանկուրտնե՞ր, թե հայերիս են մանկուրտների տեղ դրել…

Ի՞նչ է՝ նրանց բոլորին պարզ չէ՞ր, որ Ադրբեջանը չի արձագանքելու… Քանի՞ անգամ պետք է մերժի կամ արհամարհի, որ Նիկոլի աշխատակազմին եւ Հայաստանի պաշտպանության նախարարությանը դաս լինի… Ի՞նչ է՝ մոռացել էին, թե Ապրիլյան քառօրյայից հետո միջազգային մակարդակով ինչ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչ պարտավորվեցին Ալիեւը, Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն օբյեկտիվորեն արձանագրելու վերաբերյալ՝ սկսած համապատասխան վայրերում միջազգային դիտորդների տեղակայումից, մինչեւ տեխնիկական համապատասխան սարքերի տեղադրումը: Եվ կատարեցի՞ն իրենց այդ պարտավորությունը…

Ավելին. Նիկոլ հայադավն ինքն էլ Ալիեւի հանցակիցը եղավ վերոնշյալ պայմանավորվածության չկատարման, վիժեցման գործում, քանի որ իշխանազավթումից հետո չպահանջեց դրա կատարումը եւ Ադրբեջանին հնարավորություն տվեց անպատիժ շարունակել հրադադարի ռեժիմի խախտումները՝ դրա խախտման մեղքը միշտ գցելով հայկական կողմի վրա:

Ի՞նչ է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությանը պարզ չէ՞ր, որ ադրբեջանական կողմին ուղղված իր կոչը՝ «հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», արհամարհվելու է Ադրբեջանի ՊՆ-ի, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ու մնալու է ձայն բարբառո անապատի…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շարունակելի






ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top