Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ Անդրեասյան Հայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունի ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Եթե ես հանցագործ էի, 44-օրյա պատերազմին ինչո՞ւ էիք ինձ զենք տվել եւ ուղարկել Արցախ. Վարդանյան

Ներքաղաքական

Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործով  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանն արդեն ուղիղ 10 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նրան ուղղակի առեւանգեցին փողոցից, եւ հիմա նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է: Այն, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման օրվա իշխանության կողմից եւ քաղբանտարկյալ է, հայտարարել են մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը: ՔԿՀ-ում գտնվող ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տեսակցել եւ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունք»-ը:

«ԱՍԱՑԻՆ, ԹԵ ՀՐԱՄԱՆ ՈՒՆԵՆ ԱՄԵՆԱՎԵՐԵՎԻՑ…»

Պարոն Վարդանյան, գիտեինք, որ ունեիք առողջական խնդիրներ: Նախ թույլ տվեք հարցնել Ձեր որպիսությունը:

— Առողջական խնդիրներս օր օրի ավելի են վատթարանում: Հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենամ անցնել հետազոտություններ: Դեռեւս սպասում ենք այդ հնարավորությանը: Տա Աստված, ամեն ինչ լավ լինի:

Ձեզ ուղղակի փողոցից բերման ենթարկեցին, կալանավորեցին ու դատապարտեցին 9 տարվա ազատազրկման՝ 9 տարի առաջ հարուցված մի քրեական գործով: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ:

— Նախ ասեմ, որ ոչ մի ծանուցում չէի ստացել դատարանից, երբ, ուղղակի, փողոցից ինձ առեւանգեցին: Ի դեպ, այդ ժամանակ առաջինն, ինչ մտքովս անցավ, այն էր, որ ադրբեջանական ինչ-որ գործողություն են իրականացնում: Կարելի է ասել, խուլիգանավարի հարձակվեցին ինձ վրա, մինչդեռ շատ հեշտ ու հանգիստ կարող էին ծանուցում ուղարկել, զանգահարել, կանչել, ես էլ գնայի, ներկայանայի: Անգամ իմ փաստաբանը տեղյակ չի եղել դատարանի որոշման մասին: Ավելին` տեղեկացանք, որ դատարանի որոշումը հետո է եղել, այսինքն՝ ինձ ձերբակալել են, բերել են բանտ, եթե չեմ սխալվում, 8-15 օր հետո նոր դատարանի որոշման ծանուցումն է եկել ե՛ւ ինձ, ե՛ւ փաստաբանիս: Ստացվում է, որ ինձ կալանավորելը, պարզապես, շտապ ինչ-որ մի գործողություն էր: Երբ ես ոստիկանությունում հարցրի՝ ո՞րն է ձեր արարքի պատճառները, հիմնավորումը եւ այլն, հստակ ասացին, թե հրաման ունեն ամենավերեւից եւ զուտ իրենց աշխատանքն են իրականացնում։

Այդ օրերին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ակտիվ փուլում էր, որին մասնակից էիք եւ Դուք: Պայմանավորո՞ւմ եք դրանով։

— Իմ կարծիքով՝ սա շաղկապված է ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, այլ Հակարի կամրջի, Վարդենիսի հողերի հանձնման դեմ իմ ակտիվ պայքարի հետ: Բոլոր շարժումներում միշտ ներկա եմ եղել, կարելի է ասել, եղել եմ հենց առաջնագծում, բայց «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարը, երեւի թե, լցրեց իշխանությունների համբերության բաժակը, ովքեր ուղղակի ոչ մի տեսակի ընդդիմության տանել չեն կարողանում: Ի դեպ, ասեմ, որ, երեւի, մեկ տասնյակից ավել անգամ ինձ զգուշացրել էին, որ հետեւում են քննչական մարմինները, ոստիկանությունը եւ այլն, ասում էին՝ օրերից մի օր ինձ կալանավորելու են: Այնպես որ, ես սա կապում եմ ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, այլ հենց առաջին իսկ օրից Կիրանցում լինելու հետ: Բոլոր այն ճակատներում, որտեղ եղել եմ, ուղղակի կարելի է ասել, որ փուշ կամ ոսկոր եմ դարձել ներկայիս իշխանությունների ապօրինի եւ հակասահմանադրական գործողությունների համար:

«ՄԵՆՔ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

— Այդուհանդերձ, նույնիսկ Ձեր կողմնակիցների շարքերում կան մարդիկ, ովքեր այդպես էլ մինչեւ վերջ չեն հասկացել, թե Ձեր դեմ հարուցված քրեական գործն ինչի՞ մասին էր, ի՞նչ ընթացք ու ավարտ ունեցավ:

— Ես դատապարտվել եմ 3 հոդվածով։ Ի դեպ, ասեմ, որ բոլոր այն մարդկանցից, ովքեր ձերբակալվել եւ կալանավորվել էին նույն գործով, ես միակն եմ, ով դատապարտվեց: Փառք Աստծո, մնացածն ազատ արձակվեցին պայմանական եւ նրանց հանդեպ կիրառվեց համաներում։ Շեշտում եմ՝ մենք դատապարտվում էինք նույն հոդվածներով, բայց իմ հանդեպ դատական համակարգն ուղղորդված այլ որոշում կայացրեց: Նույն դատավորները դատական նիստերից հետո իրենք իրենց բերանով պարզ ասում էին, որ այլ տարբերակ ուղղակի չունեն, որովհետեւ իրենց հրահանգված է, որ ես պետք է դատապարտվեմ: Կա քաղաքական որոշում, եւ այլ որոշում իրենք կայացնել չեն կարող: Ես շատ եմ մտածել իմ քրեական գործի մասին եւ շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել՝ եթե ես հանցագործ էի, 44-օրյա պատերազմին ինչո՞ւ էին ինձ զենք տվել, ուղարկել Արցախ: Պատերազմից հետո ես եղել եմ նաեւ Արտանիշի, Կրասնիի, Իշխանասարի դիրքերում: Եթե ես հանցագործ էի, ինչի՞ համար էին ինձ զենք տալիս, եթե ես հանցավոր ինչ-որ մի խումբ եմ ղեկավարել, ապա ինչպե՞ս էին ինձ վստահում շտաբային վաշտի հրամանատարություն, բավականին ծանր դիրքերում պատասխանատվություն:

44-օրյա պատերազմի ժամանակ անգամ լրատվականները գրել էին, թե ես մեռել եմ, իմ դիակն անհետ կորած է: Անգամ իմ ընտանիքին էին զանգահարել եւ ասել, որ ես արդեն չկամ։ Փաստորեն, եթե ես զոհվեի 44-օրյա պատերազմին, այսօր բանտում չէի լինի եւ վստահ եմ, որ իմ նկարը նույնպես կլիներ սոցցանցերում, որի տակ շատերը կասեին, թե՝ զոհվեց հերոսի մահով կամ զոհվեց հանուն Արցախի եւ այլն: Բայց քանի որ ողջ եմ մնացել, ուրեմն՝ արժանի եմ թշնամու հրահանգով հետապնդմա՞ն: Վստահ եմ, որ Աստված կա, եւ եթե մեր Տերը մեզ ողջ է պահել, ուրեմն՝ ինչ-որ մի ավելի մեծ նպատակի համար է: Իսկ այդ նպատակը դեռեւս կիրականացնենք բոլորս միասին։

Մենք պետք է հասկանանք, որ այսօր իրավունք չունենք քաղաքական շոուներով, ինչ-որ կրկեսով զբաղվելու, որովհետեւ պետություն ենք կորցնում։ Ես հռետորական մի հարց եմ ուզում տալ յուրաքանչյուրին` եթե վաղն այս իշխանություններն ամբողջովին փոխեցին ՀՀ Սահմանությունը` վերջ դնելով մեր Անկախության հռչակագրին, Հայաստանի Հանրապետություն վերադարձան 300 հազարից ավել ադրբեջանցիներ եւ ոչ միայն ադրբեջանցիներ, ի՞նչ եք անելու։ Էլի զբաղվելու եք քաղաքական շոուներո՞վ։ Ժամանակն է ուշքի գալ եւ ճշմարտությանը նայել ուղիղ:

Պարոն Վարդանյան, մենք ծանոթ ենք Ձեր քաղաքական հայացքներին, հարցազրույցներին: Հետաքրքիր է` այս վերջին 10 ամիսների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր դիտարկումներում:

— Ոչինչ չի փոխվել ու երբեք չեն փոխվելու իմ հայացքները: Սա պայքար է հանուն իմ երկրի, իմ ժողովրդի: Սա իմ երակներում է, որը փոխանցվել է իմ պապից ու հորից: Ինչպես գիտեք, հայրս՝ Վալերիկ Վարդանյանը, Արցախում է զոհվել, պապս՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ես հասկանում եմ, որ իմ այս հայացքների համար անցնում եմ մի ճանապարհ, որով շատ քչերն են պատրաստ անցնել: Բայց առանց այդ ճանապարհի էլ չի լինի, մենք ուղղակի ծնկի գալու, հանձնվելու իրավունք չունենք: Տեսնում ենք, որ օր օրի կորցնում ենք մեր Հայոց պետականությունն, ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքները, որոնք փոքր առ փոքր, կտոր առ կտոր հանձնվում են թշնամուն: Եվ եթե սա է այն գինը՝ հանուն այն հայացքների, որը ես ժառանգություն եմ ստացել իմ պապերից, իմ հորից, իմ ընկերներից, իմ հորեղբայրներից, ովքեր այսօր Եռաբլուրում են, ուրեմն՝ թող այսպես լինի:

«ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

— Չկա՞ ափսոսանք, որ Իսպանիայում Ձեր բարեկեցիկ կյանքը, ընտանիքին թողած՝ նախ հայտնվեցիք Քեսաբի ազատագրման մարտերում, ապա 44-օրյա պատերազմի թոհուբոհի մեջ, իսկ վերջում էլ ազատազրկվեցիք հենց հայրենիքում:

Երբեմն մտածում եմ դրա մասին: Բայց հավատացեք, սա մի պայքար է, որի որոշումը ես չեմ կայացրել։ Այս պայքարը սկսել է թշնամին իմ ազգի դեմ, ես չէի կարող ձեռնպահ մնալ: Ունեի ոչ միայն պարտավորություն՝որպես զավակ եւ որպես հայր, այլ նաեւ որպես արժանի հայորդի: Իմ կարծիքով` արժանանալ այդ կյանքին, շատ դժվար է… Իսկապես սիրել այդ կյանքը, սիրել քո ժողովրդին, քո հայրենիքը: Քեսաբի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, որ Սիրիա մեկնելուց առաջ՝ 2014 թվականին, շատերն էին խոսում, որ հայկական բնակավայրում կոտորում են հայ երեխաներին եւ այլն: Ես ուղղակի հիշեցի ոչ միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ` Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, երբ սպանվում էին մեր հայրենակիցները, եւ ոչ ոք ոչինչ չէր անում: Իմ կողմից որոշում է եղել հնարավորինս պայքարել, պաշտպանել իմ ժողովրդին, իմ հային, որպեսզի հերթական ցեղասպանությունը չտեսնենք Սիրիայում, որը հետո տեսանք նաեւ Արցախում:

— Հիմա Ձեր պայքարն ինչի՞ համար է, կբանաձեւե՞ք, թե որն է Ձեր տեսլականը մեր երկրի, քաղաքական դաշտում առկա իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ:

— Դրա մասին երկար կարող ենք խոսել, բայց նախ եւ առաջ համար առաջին նպատակը, որ այսօր կա եւ պետք է մեր երկրում տեղի ունենա, իշխանափոխությունն է: Պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, պետք է կարողանանք ոտքի կանգնել բոլոր այն հարվածներից, որ ստացել ենք այս 7 տարիների ընթացքում: Ուղղակի ձախողումներ ենք ապրում այս իշխանությունների պատճառով արդեն 7 տարի շարունակ: Ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, արդարադատության, կրթության ոլորտներում, այլ նաեւ արտաքին քաղաքականության: Ռազմաքաղաքական բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են, ամբողջովին ձախողված են։ Հայոց բանակն այսօր չունի երբեմնի հնարավորությունները եւ այն նույն մարտական ոգին, որովհետեւ սպաներից շատերին աշխատանքից հեռացրին, ոմանց կալանավորել են, ոմանց հանդեպ քրեական գործեր են հարուցված եւ այլն։

Պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը՝ որպես ժողովուրդ եւ պետություն: Իրական ժողովրդավար պետություն, այլ ոչ թե ինչ-որ մի պետություն, որն ունի մի իշխանություն, որը զուտ զբաղված է պոպուլիզմով, նեոլիբերալ, գլոբալիստական գաղափարներով, որոնք չեն բխում մեր ժողովրդի եւ պետության շահերից: Ոչ միայն Վրաստանում ու Ուկրաինայում, այլ նաեւ ՀՀ-ում մենք տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել նեոլիբերալ-գլոբալիստական քաղաքականությունը: Քանի դեռ ուշ չէ, հնարավորություն ունենք ուշքի գալու եւ վերականգնելու ու ամրապնդելու մեր պետականության հիմքերը։ Ժամանակ չունենք կորցելու։

«ՍԱ ԱՅՆ ԳԻՆՆ Է, ՈՐ ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՉՎՃԱՐԵԼ…»

— Ձեր համախոհները, կուսակիցները շատ ակտիվ են սոցցանցերում, շարունակում են պայքարել ե՛ւ Ձեր փոխարեն, ե՛ւ Ձեր ազատության համար, իսկ Երեւանի փողոցներում Ձեր նկարն է փակցված «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին» գրությամբ: Ի՞նչ ունեք նրանց փոխանցելու:

— Նախ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին հիշում են, շարունակում են պայքարել եւ կանգնած են իմ կողքին: Ես շատ բաներից տեղյակ չեմ, բայց այն, ինչ ասում եք, ինձ ուրախացրեց: Կոչ եմ անում, որ նրանք շարունակեն պայքարել: Մենք ընկնում ենք, բայց միշտ բարձրանում ենք: Կարեւորը, որ երբեք ծնկի չգանք եւ մենք, հավատացեք, կհասնենք մեր բոլորիս երազած արդյունքին՝ ունենալ Հայոց պետականություն, որտեղ հայը չի հալածվում հայ լինելու համար, որտեղ չի քարկոծվի Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ ազատամարտիկների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվի, որտեղ ազգային գաղափարախոսությունը պետք է լինի ուղղակի ուղենիշ այն մարդկանց համար, ովքեր գործում եւ պայքարում են հանուն հայրենիքի:

— Իսկ ի՞նչ ունեք փոխանցելու Ձեր ընտանիքին:

— Շատ եմ կարոտել իրենց բոլորին: Ցավում եմ, որ ես իմ այս որոշումների արդյունքում զոհաբերեցի նաեւ իրենց հանդարտ կյանքը, իմ երեխաների մանկությունը: Զոհաբերեցի այն կյանքը, որը ես շատ մեծ ցանկություն ունեի նրանց տալու, բայց ես ուղղակի չէի կարող չպայքարել: Ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ իմ ընտանիքին մեծ ցավ եմ պատճառել, զրկել եմ նրանց ինձնից եւ ինձ զրկել եմ իրենցից: Բայց սա այն գինն է, որ ես չէի կարող չվճարել, ուղղակի՝ չէի կարող՝ հանուն այն տղաների, ովքեր այսօր չկան, հանուն հայկական Արցախի, հանուն մեր պետականության:

Ձեր զոհողությունը գնահատվելու է՞…

— Չեմ կարող ասել, բայց ես գնահատականի չեմ սպասում: Բայց, համենայնդեպս, վստահ եմ, որ աննկատ չի մնա: Եվ եթե իմ ներդրած լուման, իմ պայքարն ինչ-որ ձեւով կարող է ցույց տալ ներքին եւ արտաքին թշնամուն, որ դեռեւս կան հայեր, ովքեր պատրաստ են դիմադրել, ուրեմն՝ ես իմ նպատակին հասած կլինեմ: Ժամանակը ցույց կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top