Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ

Վերլուծություն

Այն, որ ՔՊ-ի «եվ­րաե­րա­զան­քը» լիո­վին ձա­խող­վեց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310830&l=am), հու­շեց նաեւ Գ­յում­րու ընտ­րութ­յուն­նե­րի փաս­տը: Այն է՝ հե­րիք չէ «եվ­րաե­րա­զանք» քա­րո­զող ու­ժը ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրեց, դեռ մի բան էլ՝ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում քա­ղա­քա­պետ դար­ձած Վար­դան Ղու­կաս­յա­նը պաշ­տո­նա­պես խո­սում է ոչ թե ՌԴ-ի հետ պար­զա­պես լավ հա­րա­բե­րութ­յու­ններ ու­նե­նա­լուց, այլ՝ դե­պի Միու­թե­նա­կան պե­տութ­յուն գնա­լու մա­սին: Իսկ դա, ա­րեւմ­տա­մոլ­նե­րի պար­տութ­յան հետ միա­սին եւս մեկ հստակ ցու­ցիչ է, թե Ա­րեւ­մուտք, թե՝ Ռու­սաս­տան ընտ­րութ­յան հար­ցում ընդ­դի­մութ­յա­նը ձայն տված ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յան մոտ ի­րա­կա­նում ինչ կար­ծիք կա:

Այս ի­րո­ղութ­յու­նը եր­կու տե­սա­կի են­թադ­րութ­յան տե­ղիք է տա­լիս: Նախ, երբ հա­յաս­տան­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը քա­նիցս, այդ թվում՝ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում հայ­տա­րա­րում էին, թե հա­յաս­տան­յան քա­ղա­քա­ցի­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յունն ա­րեւմտ­յան կողմ­նո­րոշ­ման մեջ են, նրանք կա´մ­ ա­ռաջ­նորդ­վում էին ո­րե­ւէ հիմք չու­նե­ցող են­թադ­րութ­յու­նն­երով, կա´մ որ ա­վե­լի հա­վա­նա­կան է, պար­զա­պես ստում էին: Դ­րա­նով, ֆիք­սենք, փոր­ձե­լով Հա­յաս­տա­նը կեղծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յամբ ա­ռաջ տա­նել:

Երկ­րոր­դը. ու­նենք նման ներ­հա­յաս­տան­յան ի­րո­ղութ­յուն, թեեւ ռուս­նե­րը, ի­հար­կե, ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թի քա­ղա­քա­կան կուր­սում թե­րութ­յուն­նե­րի եւ սխալ­նե­րի պա­կաս, ի­հար­կե, չու­նեն: Այ­սինքն, ե­թե փոր­ձեն քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կար­գի բե­րել, կա­րող են էլ ա­վե­լի բարձր եւ կաս­կած չհա­րու­ցող վար­կա­նիշ ձեռք բե­րել հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում:

­Սա­կայն, ան­գամ սա չէ Ռու­սաս­տա­նի հիմ­նա­կան խնդի­րը: Ի­րո­ղութ­յունն այն է, որ մոս­կով­յան ան­գամ ա­մե­նա­բարձր շրջա­նակ­նե­րում են սկսել խո­սել, որ նույն սխալ կուր­սը կա ան­գամ ներ­քին դաշ­տում, ո­րը, ի­հար­կե, զգա­լի չա­փով պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ռու­սա­կան իշ­խա­նա­կան է­շե­լոն­նե­րում մեծ դեր է ու­նե­ցել եւ դեռ ու­նի այլ շա­հեր սպա­սար­կող «վե­ցե­րորդ շա­րաս­յուն» կոչ­վա­ծը: Ու մեկ ու­շագ­րավ փաստ. նա­խօ­րեին Ռու­սաս­տա­նում գոր­ծող ուլտ­րա­լի­բե­րալ «վե­ցե­րորդ շա­րաս­յան» գո­յութ­յան մա­սին խո­սեց ան­գամ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան առանց­քա­յին գոր­ծիչ­նե­րից մե­կը՝ ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Ն­րա հայ­տա­րար­մամբ. «Մենք ու­նենք հան­րա­յին կար­ծի­քի լի­դեր­նե­րի ու­ժեղ խումբ, ո­րը կար­ծում է, որ պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցու­մը ա­ղե­տա­լի կլի­նի, քա­նի որ լի­բե­րալ հա­յացք­ներ ու­նե­ցող պաշ­տոն­յա­նե­րը ան­մի­ջա­պես կփոր­ձեն հետ մղել բո­լոր այս ձեռք­բե­րում­նե­րը ներ­մուծ­ման փո­խա­րին­ման, մեր տնտե­սութ­յան ինք­նիշ­խա­նութ­յան, ար­տադ­րութ­յան եւ­ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման այն ո­լորտ­նե­րում, ո­րոն­ցից կախ­ված է պե­տութ­յան զար­գա­ցու­մը»:»

­Լավ­րո­վի ա­սած՝ «հան­րա­յին կար­ծի­քի լի­դեր­նե­րի ու­ժեղ խմբի» մեջ, ի­հար­կե, մտնում է ռուս փի­լի­սո­փա, ազ­գայ­նա­կան ուղ­ղութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Դու­գի­նը: Նա չհա­պա­ղեց մեկ­նա­բա­նել՝ նախ ընդգ­ծե­լով ա­մե­նաէա­կան դե­տա­լը` փաս­տո­րեն ռու­սաս­տան­յան ա­ռանց­քա­յին պե­տա­կան ​​գոր­ծի­չը` Լավ­րո­վը, հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նել է Ռու­սաս­տա­նում մինչ այժմ էլ պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ե­րեք տա­րի անց «վե­ցե­րորդ շա­րաս­յան» գո­յութ­յան փաս­տը: «Այ­սինքն, որ Ռու­սաս­տա­նում կա 1990-ա­կան­նե­րից մնա­ցած պաշ­տոն­յա­նե­րի մի ամ­բողջ դաս, ո­րոնք չեն կի­սում պե­տութ­յան ղե­կա­վա­րի ու­շադ­րութ­յու­նը բո­լոր ո­լորտ­նե­րում ինք­նիշ­խա­նութ­յան ամ­րապնդ­ման վրա, ե­րա­զում են Ռու­սաս­տա­նը կրկին դարձ­նել գլո­բալ աշ­խար­հի մաս»: Կարճ ա­սած, որ այդ բա­վա­կա­նին ու­ժեղ խում­բը գոր­ծում է Ռու­սաս­տա­նի ի­րա­կան շա­հե­րի դեմ: Ա­վե­լին, որ այդ գոր­ծու­նեութ­յու­նը, ըստ Դու­գի­նի. «Իս­կա­կան դի­վեր­սիա է, սա դա­վա­ճա­նութ­յուն է, ապս­տամ­բութ­յուն, ա­զա­տա­կան ​​պաշ­տոն­յա­նե­րի ընդվ­զում։ Եվ քա­նի որ նույ­նիսկ չա­փա­զանց զգու­շա­վոր, կո­ռեկտ եւ զ­գույշ դի­վա­նա­գետն իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում նշել է դրանք, նշա­նա­կում է, որ ի­րա­վի­ճա­կը շատ լուրջ է»:

Ա­սել, թե ինչ­պես Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, այն­պես էլ Կ­րեմ­լից ա­մե­նե­ւին էլ հե­ռու չկանգ­նած Դու­գի­նի նման մեկ­նա­բա­նութ­յու­նը սովո­րա­կան մտա­վար­ժանք­ներ են, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­ռա­վել եւս, որ Դու­գի­նի խոս­քում կար նման թա­փան­ցիկ ակ­նարկ, թե Լավ­րո­վը. «Ե­րե­ւի նկա­տի ու­ներ շատ կոնկ­րետ պաշ­տոն­յա­ներ, ոչ թե ինչ-որ մար­գի­նալ գոր­ծիչ­ներ, ո­րոնք ոչ մի բա­նի վրա ազ­դե­ցութ­յուն չու­նեն»: Այ­սինքն, ե­թե հայտ­նի են կոնկ­րետ «դա­վա­ճան­նե­ր», ո­րոնց մա­սին ակ­նարկ­ներ են հնչում ռու­սա­կան ա­ռանց­քա­յին պաշ­տոն­յա­նե­րից  մե­կից, եւ ան­մի­ջա­պես էլ թե­ման «ծաղ­կեց­վում» է իր հեր­թին միան­գա­մայն ազ­դե­ցիկ ազ­գայ­նա­կա­նութ­յան լի­դեր­նե­րից մե­կի կող­մից, ա­պա այս ա­մե­նը են­թադ­րում է, որ «դա­վա­ճան­նե­րին պատ­ժե­լու» ո­րո­շա­կի գոր­ծըն­թա­ցի պետք է սպա­սել՝ ռու­սա­կան ներ­քին դաշ­տը մաք­րե­լու նպա­տա­կով:

­Կուր­սի փո­փո­խութ­յան այս մո­տե­ցում­նե­րը, դա­տե­լով ռու­սա­կան վեր­նա­խա­վից միան­գա­մայն տե­ղե­կաց­ված այլ աղբ­յու­րի գնա­հա­տու­մից, ներ­կա պա­հին ըն­թա­նում են Կ­րեմ­լում՝ կապ­ված ա­ռա­ջին հեր­թին նաեւ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րի հետ: Աղբ­յու­րի գնա­հատ­մամբ. «Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում ըն­թա­նում է ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան բլո­կի վե­րա­կա­ռու­ցում, եւ ա­ռաջ­նա­յին` ԱՊՀ տի­րույ­թում, ո­րը վա­ղուց դա­դա­րել է լի­նել կու­լի­սա­յին թե­մա։ Ար­տա­քին ուղ­ղութ­յուն­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յան փո­խան­ցու­մը ներ­քա­ղա­քա­կան ուղ­ղա­հա­յաց ազ­դա­րա­րում է ոչ միայն կադ­րա­յին փո­փո­խութ­յուն­ներ, այլ` ամ­բողջ կա­ռա­վար­ման տրա­մա­բա­նութ­յան փո­փո­խութ­յուն»: Դա­տե­լով աղբ­յու­րի գնա­հա­տու­մից, նոր մե­խա­նիզմ­նե­րը նախ փոր­ձութ­յուն կանց­նեն Մոլ­դո­վա­յում, որ­տեղ սպաս­վում են խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, եւ. «Ե­թե բա­վա­րար ​​արդ­յունք լի­նի, ա­պա կա­րե­լի է խո­սել ո­րա­կա­կան տե­ղա­շար­ժի մա­սին ոչ թե վե­րահսկ­վող Աբ­խա­զիա­յում, այլ մի երկ­րում, որ­տեղ ակ­տի­վո­րեն աշ­խա­տում են ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­նե­րը, եւ ստեղծ­վել է ա­րեւմ­տա­մետ վե­րահս­կո­ղա­կան ճար­տա­րա­պե­տութ­յուն»: Այ­սինքն, որ նոր քա­ղա­քա­կան մո­դե­լը կի­րառ­ման մեջ կդրվի գործ­նա­կա­նում ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում:

Եվ նկա­տենք, որ այս ա­մե­նը միան­գա­մայն տե­ղա­վոր­վում է նաեւ ըն­թա­ցող ՌԴ-ԱՄՆ բա­նակ­ցա­յին շփում­նե­րի տի­րույ­թում, այդ թվում՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րի են­թադր­վող գաղտ­նի մա­սում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված