ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ

«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Սպորտ

Վերջերս Թաիլանդի Բանկոկ քաղաքում կայացել է Մուայթայի Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ, որից 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե։ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան ներկայացնող քիքբռնցքամարտիկ, Աշխարհի չեմպիոն ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել, նաև Աշխարհի չեմպիոնական գոտին է նվաճել։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։

- Շնորհավորում ենք, Ռոման, Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Մեկնարկում հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Իսկ ահա երկրորդ մենամարտում, չեմպիոնական գոտու ճանապարհին նոկաուտի ենթարկեցի Հնդկաստանի ներկայացուցչին ու այդպես հաղթեցի, նվաճեցի Աշխարհի չեմպիոնական գոտին։ Անկեղծ ասած, շատ երկար էի սպասել այս հաղթանակին, այս չեմպիոնական գոտուն, շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նվաճել այն։ Նշեմ, որ հենց առաջին մենամարտի առաջին ռաունդից սկսած բարդ էր, քանի որ մենամարտի ընթացքում ստացա քթի կոտրվածք, բայց դա որևէ կերպ չխանգարեց հավաքվելուն և մենամարտը իր տրամաբանական ավարտին հասցնելուն։

- Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։

- Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա, շոկի մեջ էի։ Քանի որ շատ երկար էի սպասել այդ օրվան, հատկապես նախորդ տարվանից հետո առավել վճռական էի տրամադրված։ Նախորդ տարվա Աշխարհի առաջնության ժամանակ նվաճել էի արծաթե մեդալ և ինքս ինձ համար որոշել էի, որ կիսատ գործն ավարտին է պետք հասցնել։ Հաղթանակս նվիրում եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել միշտ, օգնել ու աջակցել են, ուրախացել ու տխրել ինձ հետ միասին ու իրենց կարևոր լուման ունեն իմ բոլոր մարզական հաջողություններում, ձեռքբերումներում։

- Ռոման, ինչպիսին էին մրցակիցներդ։

- Բավականին ուժեղ էին։ Թեև չէի հասցրել ուսումնասիրել, զուտ ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ, որ դուք էլ եք ինձ հետ համակարծիք, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելն ինքնին արդեն ենթադրում է ուժեղ ու արժանի մրցակցություն։ Երկու մենամարտն էլ բավականին բարդ տրվեցին, ու չեմ կարող առանձնացնել։

- Ինչպիսի մարզավիճակում էիր գտնվում Աշխարհի առաջնության ժամանակ։

- Նախքան մրցաշարը, շատ լավ մարզավիճակում էի գտնվում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացա ու ստիպված էի վատառողջ հանդես գալ։

- Սա քո որերորդ հաղթանակն էր։

- Անկեղծ ասած, հաղթանակներս իրականում շատ - շատ են, հստակ թիվ նշել չեմ կարող։ Բայց որ սա կյանքիս կարևորագույն հաղթանակներից մեկն էր, դա հաստատ է։ Նշեմ, որ մեր երկրի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ, նվաճեցինք 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, սա շատ լավ արդյունք եմ համարում։ Իմ անձնական մարզիչն է Արամ Աբրամյանը, նա Մուայթայի ֆեդերացիայի նախագահն է նաև։

- Ռոման, հետաքրքիր է մեր երկրում մուայթայ մարզաձևը ինչպիսի զարգացվածություն ունի։

- Տարեցտարի ցուցանիշները բարելավվում են, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ թե հետաքրքրվողների թիվն է աճում, թե գործող մարզիկներն ավելի շատ ու ավելի արդյունավետ են աշխատում։

- Շնորհակալություն, Ռոման, մեզ ժամանակ տրամադրելու, շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։

- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, իմ նվաճումները մշտապես Ձեր թերթում լուսաբանելու համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ Զելենսկի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top