Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՌԵԱԼ ՇԱՆՍ ԿԱ

Միջազգային

­Պու­տի­նի հայ­տա­րա­րած Զատ­կի զի­նա­դա­դա­րը, ի­հար­կե, մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց աշ­խար­հով մեկ: Պատ­ճա­ռը կա­րե­լի է հաս­կա­նալ. Մոսկ­վա­յի միա­կող­մա­նի զի­նա­դա­դա­րը, ի­հար­կե, ու­ներ հու­մա­նի­տար հիմք: Բայց բո­լորն էին հաս­կա­նում, որ դա բա­վա­կա­նին բարդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղի դե­տալ է, ու ՌԴ նա­խա­գա­հի այդ «ձիով քայ­լը» լուրջ խնդիր­ներ ստեղ­ծեց ոչ միայն Կիե­ւի, այլ նաեւ՝ Լոն­դոնի հա­մար: Եվ, ա­մե­նաէա­կան դրվագ­նե­րից մե­կը, որ այդ քայլն ակն­հայ­տո­րեն ռուս-ա­մե­րիկ­յան ընդ­հա­նուր խա­ղի ե­րանգ­ներ էր պա­րու­նա­կում, ին­չը դեռ հաշ­ված ա­միս­ներ ա­ռաջ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րում կլի­ներ:

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱՏԵՂ ԽԱ՞Ղ

­Խա­ղի այս փու­լի բաց մա­սի մեկ­նար­կը, ինչ խոսք, պետ­քար­տու­ղար Ռու­բինո­յի հայ­տա­րա­րութ­յունն էր, ըստ ո­րի՝ ա­սել է, որ ԱՄՆ-ը դեռ մի քա­նի օր կփոր­ձի ա­ռաջ տա­նել խա­ղա­ղութ­յան գոր­ծը, բայց ե­թե կող­մե­րը չցան­կա­նան փոխ­զի­ջում­նե­րի գնալ, Վա­շինգ­տո­նը դուրս կգա ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մից: Ընդ ո­րում, ոչ թե միայն որ­պես միջ­նորդ, այլ առ­հա­սա­րակ կդա­դա­րի զբաղ­վել Ուկ­րաի­նա­յով: Այդ թվում` որ­պես Կիե­ւին զի­նող-ֆի­նան­սա­վո­րող: Ան­մի­ջա­պես էլ նույն բնույ­թի հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Թ­րամ­փը, թե՝ ԱՄՆ-ը դուրս կգա Ուկ­րաի­նա­յի հար­ցով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, ե­թե կող­մե­րից մե­կը «սկսի սա­բո­տա­ժի են­թար­կել այն»։ «Այժմ լավ շան­սեր կան՝ ձեռք բե­րե­լու ռուս-ուկ­րաի­նա­կան հա­մա­ձայ­նութ­յուն՝ պա­տե­րազմն ա­վար­տե­լու հա­մար»,- նշեց նա­խա­գա­հը:

Եվ ա­հա, ա­մե­րիկ­յան այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին  էլ հա­ջոր­դեց Պու­տի­նի անս­պա­սե­լի քայ­լը՝ Զատ­կի զի­նա­դա­դա­րի մա­սին:

Ի­հար­կե, այս հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը պետք է կա­պել ան­ցած շա­բաթ օրն ար­ձա­նագր­ված եւս մեկ ի­րա­դար­ձութ­յան հետ՝ Հ­ռո­մում կա­յա­ցած Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յուն­նե­րի, ո­րը հաս­տա­տեց, որ գոր­ծըն­թա­ցը միան­գա­մայն կա­յուն ըն­թաց­քի մեջ է մտնում: Այն է՝ Մոսկ­վան Ի­րան-ԱՄՆ հար­աբե­րութ­յու­նն­երի մա­սով իր ֆունկ­ցիան կա­տա­րեց, եւ ան­մի­ջա­պես էլ Վա­շինգ­տո­նը գե­րակ­տի­վաց­րեց  ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը:

Ի­րան-ԱՄՆ թե­մա­յին դեռ կհաս­նենք, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն ա­մե­նաու­ղիղ կա­պը, որ այս գոր­ծըն­թացն ու­նի հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի հետ: Մինչ այդ, գլուխ հա­նենք, թե ինչ է կա­տար­վում ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ:

Այս­պես, այս վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շե­մին մեկ դրվագ եւս ար­ձա­նագր­վեց: Այն է, պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն եւ Թ­րամ­փի հա­տուկ բա­նագ­նաց Ո­ւիտ­կո­ֆը Փա­րի­զում հան­դի­պում ու­նե­ցան Կիե­ւի եւ նրա եվ­րո­պա­կան տե­րե­րի՝ բրի­տա­նա­ցի­նե­րի եւ ֆրան­սիա­ցի­նե­րի հետ: Այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ինչ­պես ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մեկն է հայտ­նում. «Վա­շինգ­տո­նը վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել Լոն­դո­նին ու Փա­րի­զին։ Այս վերջ­նա­գի­րը բաղ­կա­ցած է նրա­նից, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը Եվ­րո­պա­յին ուղ­ղա­կիո­րեն ա­սում են, որ ուկ­րաի­նա­կան ճգնա­ժամն ի­րենց վրա են թող­նե­լու, եւ դա ան­տա­նե­լի բեռ է ԵՄ-ի հա­մար»: Շատ չան­ցած` նաեւ ուլտ­րա­լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան հաս­տա­տեց այդ տե­ղե­կութ­յու­նը, ա­վե­լին՝ ո­րո­շա­կի դե­տալ­ներ հայտ­նե­լով ԱՄՆ-ի «վերջ­նագ­րի» մա­սին: Այն է՝ Ուկ­րաի­նան պետք է տա­րածք­նե­րից եւ ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցութ­յան գա­ղա­փա­րից հրա­ժար­վի եւ այդ հիմ­քով խա­ղա­ղութ­յուն կնքի Մոսկ­վա­յի հետ: Հա­կա­ռակ դեպ­քում ԱՄՆ-ն ս­պառ­նում է, որ դուրս  է գալիս  խա­ղից, քա­նի որ հաս­կա­նում են, որ գլո­բա­լիստ­նե­րը դի­տար­կում են հա­կա­մար­տութ­յունն ընդ­լայ­նե­լու հար­ցը (­Մերձդ­նեստ­րի գոր­ծը), եւ դա կա­րող է հան­գեց­նել Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի։ Մոլ­դո­վան շա­րու­նա­կում է զենք գնել, հա­մա­ցան­ցում զանգ­վա­ծա­յին գո­վազդ կա Մոլ­դո­վա­յի զին­ված ու­ժե­րում ծա­ռա­յութ­յան հա­մար, իսկ Սան­դուն իր զին­վո­րա­կան­նե­րին ու­ղար­կում է Ուկ­րաի­նա՝ խո­րաց­ված ու­սուց­ման: Այս­տեղ ար­ժե ա­վե­լաց­նել, որ գլո­բա­լիստ­նե­րը մաք­րում են քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը Եվ­րո­պա­յի վի­ճե­լի շրջան­նե­րում (­Գա­գաու­զիա­յի ղե­կա­վա­րի դեմ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծե­րը, նրանք Ռու­մի­նիա­յի ընտ­րութ­յուն­նե­րից հե­ռաց­րել են գլխա­վոր մրցակ­ցին եւ Ֆ­րան­սիա­յում «տա­պա­լել» Լը Պե­նին):

Ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը նաեւ հայտ­նում է, որ Փա­րի­զում փոր­ձել են ա­մե­րիկ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին այլ ուղ­ղութ­յամբ ա­ռաջ տա­նել: Թե մենք ի՞նչ կա­րող ենք ա­նել, դա Մոսկ­վան է, որ չի ու­զում խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել, քա­նի որ նպա­տակ ու­նի վերց­նել ամ­բողջ Ուկ­րաի­նան: Եվ ա­հա, հա­ջոր­դում է Պու­տի­նի միա­կող­մա­նի զի­նա­դա­դա­րը, ո­րը շատ լավ «փո­խան­ցում» էր Թ­րամ­փին:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԶԱՏԿԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Այն, որ Կիեւն ու Լոն­դո­նը սկսե­ցին ակ­տի­վո­րեն խորհր­դակ­ցել, թե ինչ­պես կա­րող են պա­տաս­խա­նել Պու­տի­նին, ար­դեն իսկ պարզ խո­սում է այն մա­սին, որ Մոսկ­վա­յի այդ քայլն ա­նակն­կալ էր: Դ­րա­նով Պու­տի­նը Թ­րամ­փին հիմք տվեց ա­ռաջ շարժ­վող այն թե­զով, թե, տե­սեք, Մոսկ­վան հար­գան­քով վե­րա­բեր­վեց Վա­շինգ­տո­նի ա­ռա­ջար­կին: Նաեւ, որ հենց Մոսկ­վան է ի­րա­կան խա­ղա­ղութ­յան կողմ­նա­կի­ցը:

­Կիե­ւի եւ Լոն­դո­նի հա­մար սա փա­կու­ղա­յին վի­ճակ էր: Չ­հա­մա­ձայն­ել հրա­դա­դա­րի հետ, կնշա­նա­կեր ա­մե­նաու­ղիղ մար­տահ­րա­վե­րը Թ­րամ­փին: Հա­մա­ձայ­նել, նշա­նա­կում է, որ ուկ­րաի­նա­կան զին­վոր­նե­րը պետք է Պու­տի­նի հրա­մա­նով դա­դա­րեց­նեն կրա­կը, ին­չը, Պու­տի­նից հե­տո մնա­լու հետ մեկ­տեղ, դառ­նում է դի­վա­նա­գի­տա­կան երկ­րորդ պար­տութ­յու­նը։

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. հենց այս «բա­գա­ժով» էլ, թե ի­րա­կա­նում խա­ղա­ղութ­յուն ու­զում են Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը, այլ ոչ թե Կիեւն ու Լոն­դո­նը, այս շա­բաթ Ռու­բի­նոն եւ Ո­ւիտ­կոֆը մեկ­նե­լու են Լոն­դոն: Այս­տեղ հեր­թա­կան հան­դի­պումն է Կիե­ւի եւ նրա եվ­րո­պա­կան տե­րե­րի հետ, որ­տեղ պետք է վերջ­նա­կան պա­տաս­խան տան այն ա­ռա­ջարկ­նե­րի հետ կապ­ված, ո­րոնք ներ­կա­յաց­վել են Փա­րի­զում: Մաս­նա­վո­րա­պես, The Wall Street Journal-ի պնդմամբ` ապ­րի­լի 17-ին Փա­րի­զում կա­յա­ցած վեր­ջին հան­դիպ­մա­նը, ԱՄՆ-ը Կի­եւին է փո­խան­ցել «Ուկ­րաի­նա­յում կա­յուն խա­ղա­ղութ­յան ուր­վագ­ծե­րով» գաղտ­նի փաս­տա­թուղթ, իսկ ա­վե­լի ուշ այն քննար­կել է եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Պետ­դե­պար­տա­մեն­տը հաս­տա­տել է, որ ռու­սա­կան կող­մը տե­ղե­կաց­վել է ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին։ Այժմ Վա­շինգ­տո­նը սպա­սում է Ուկ­րաի­նա­յի պա­տաս­խա­նին, ո­րը պետք է տա լոն­դոն­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ։ Ե­թե ​​կող­մե­րի դիր­քո­րո­շում­նե­րը հա­մընկ­նեն, նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ կա­րող են ու­ղարկ­վել Մոսկ­վա»:

Ընդ ո­րում, բո­լորն են հաս­կա­նում, որ խոս­քը այն ա­ռա­ջարկ­նե­րի փա­թե­թի մա­սին է, որն ար­դեն ա­մե­րիկ­յան կող­մը գո­նե ընդ­հա­նուր ուր­վագ­ծե­րով հա­մա­ձայ­նեց­րել է Մոսկ­վա­յի հետ: Ա­վե­լի կոնկ­րետ, ի­րա­կա­նում դրանք Մոսկ­վա­յի այն պա­հանջ­ներն են, ո­րոնք քա­նիցս հրա­պա­րա­կա­յին հնչեց­վել են, եւ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, կախ­ված ռազ­մա­կան նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ ստա­ցել: Եվ հի­մա այդ փա­թե­թը վերջ­նագ­րա­յին տես­քով դրված է Կիե­ւի եւ Լոն­դո­նի ա­ռաջ:

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Այս ի­րա­վի­ճա­կում գլո­բա­լիստ­նե­րին մնում է եր­կու քայ­լի հնա­րա­վո­րութ­յուն: Ա­ռա­ջի­նը, հա­մա­ձայն­վում են Վա­շինգ­տո­նի պա­հանջ­նե­րի հետ, ո­րը են­թադ­րում է Ղ­րի­մի եւ չորս մար­զե­րի ճա­նա­չու­մը Ռու­սաս­տա­նի մաս, Ուկ­րաի­նան չի դառ­նում ՆԱՏՕ-ի ան­դամ, այս­տեղ այլ ու­ժեր չեն տե­ղա­կայ­վում: Բայց նաեւ, Կիե­ւի հետ կնքվե­լիք «հան­քա­յին գոր­ծար­քով» Ուկ­րաի­նա­յի մնա­ցած մա­սը գործ­նա­կա­նում մնում է ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ՝ Ռու­սաս­տա­նի հա­մար ե­րաշ­խա­վո­րե­լով ա­նար­գել ելք դե­պի Օ­դե­սա եւ Մերձդ­նեստր: Կարճ ա­սած, Ուկ­րաի­նան բա­ժան­վում է ազ­դե­ցութ­յան եր­կու տի­րույթ­նե­րի մի­ջեւ՝ լիո­վին շրջան­ցե­լով Եվ­րո­պա­յին: Ու այս դեպ­քում մի­գու­ցե ա­մե­րի­կա­ցի­նե­րը ե­րաշ­խա­վո­րեն Զե­լենս­կու անձ­նա­կան անվ­տան­գութ­յու­նը:

Երկ­րորդ տար­բե­րա­կով Կիեւն ու Լոն­դո­նը կա­րող են հրա­ժար­վել կա­տա­րել այդ պա­հան­ջը: Սա Թ­րամ­փի հա­մար միան­գա­մայն հիմ­նա­վոր ա­ռիթ է` կան­խավ հայ­տա­րա­րա­ծի պես հրա­ժար­վել հե­տա­գա միջ­նոր­դութ­յու­նից եւ ուկ­րաի­նա­կան կող­մին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լուց: Այս դեպ­քում Կիե­ւը մե­նակ է մնա­լու Մոսկ­վա­յի հետ, հաշ­վի առ­նե­լով, որ Եվ­րո­պան ո­րե­ւէ լուջ ռազ­մա­կան օգ­նութ­յուն Կիե­ւին պար­զա­պես չի կա­րող ցու­ցա­բե­րել: Ճիշտ է, հի­մա փոր­ձում են Կիե­ւին զի­նել-ֆի­նան­սա­վո­րե­լու բե­ռը գցել Բեռ­լի­նի վրա, եւ այն­տե­ղից հնչում են հայ­տա­րա­րութ­յու­ններ՝ Ուկ­րաի­նա­յին հե­ռա­հար հրթիռ­ներ մա­տա­կա­րա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին: Սա­կայն սրա հետ կապ­ված` դեռ Շոլ­ցի ժա­մա­նակ­նե­րում Բ­եռ­լի­նը Մոսկ­վա­յից հստակ ազ­դակ­ներ է ստա­ցել՝ ցան­կա­ցած նման հրթի­ռի կի­րա­ռու­մը պաշ­տո­նա­պես կըն­կալ­վի` որ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մին Գեր­մա­նիա­յի ներգ­րա­վում՝ դրա­նից բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ա­մեն դեպ­քում` ա­սել, թե ան­գամ Գեր­մա­նիա­յի ներգ­րավ­մամբ Եվ­րո­պան ռեալ շան­սեր ու­նի, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը թե­քի Կիե­ւի օգ­տին, ռեալ տեսք չու­նի: Բուն Ուկ­րաի­նա­յում հենց այդ կար­ծիքն է: Ե­թե ​​ԱՄՆ-ը դուրս գա հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րից, Ուկ­րաի­նան կա­րող է պարտ­վել ար­դեն 2025 թվա­կա­նի աշ­նա­նը: Եվ սա այն դեպ­քում, ե­թե հա­մա­տա­րած չեղ­յալ հա­մար­վի զո­րա­կո­չից ամ­րագ­րու­մը եւ ն­վա­զեց­վի մո­բի­լի­զա­ցիոն տա­րի­քը՝ 18 տա­րե­կա­նից սկսած: Այս մա­սին հայ­տա­րա­րել է Գե­րա­գույն Ռա­դա­յի պատ­գա­մա­վոր Ա­լեք­սանդր Դու­բինս­կին: «Ռազ­մա­ճա­կա­տում ի­րա­վի­ճա­կի կտրուկ վատ­թա­րա­ցում կլի­նի՝ զեն­քի, մարդ­կանց պա­կա­սի, դա­սալ­քութ­յան, բա­րո­յա­կա­նութ­յան անկ­ման պատ­ճա­ռով: Ընդ ո­րում, այս կո­րուստ­նե­րը փոխ­հա­տու­ցե­լու տար­բե­րակ չկա»,- պնդում է ուկ­րաի­նա­ցի պատ­գա­մա­վո­րը:

Չ­նա­յած, պատ­գա­մա­վո­րը թե­րեւս մեկ դե­տալ հաշ­վի չի առ­նում. եթե Զե­լենս­կին փոր­ձի մեր­ժել Թ­րամ­փի պա­հան­ջը, ա­պա շատ մեծ է դառ­նում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Վա­շինգ­տո­նը միայն խա­ղից դուրս գա­լու ո­րո­շում չէ, որ կկա­յաց­նի: Կա­րող են շրջա­նա­ռութ­յան մեջ դրվել Զե­լենս­կու եւ նրա մեր­ձա­վոր շրջա­պա­տին վե­րա­բեր­ող կոմպ­րո­մա­տա­յին փա­թեթ­նե­րը, ո­րի դեպ­քում ար­դեն շատ դժվար է կան­խա­տե­սել, թե ինչ նե­րուկ­րաի­նա­կան պայթ­յուն կա­ռա­ջա­նա, եւ դա ինչ կերպ կազ­դի ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յու­նն­երի վրա:

Այս­պի­սով, միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է հնչում Թ­րամ­փի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե. «Հու­սով եմ, որ Ռու­սաս­տանն ու Ուկ­րաի­նան հա­մա­ձայ­նութ­յան կգան ա­ռա­ջի­կա շա­բաթ»: Այ­լա­պես, շատ նման է, որ Վա­շինգ­տոնն ի­րոք «ձեռ­քե­րը կլվանա»: Չ­նա­յած, սա կա­րող է Մոսկ­վա­յի հա­մար շատ ա­վե­լի լավ տար­բե­րակ դառ­նալ՝ առն­վազն ողջ Նո­վո­ռո­սիան վերց­նե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն տա­լով:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված