Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի

ՔՊ-ականների «մտքի թռիչքին» սահման չկա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ հրապարակել է 2010 թվականի տեսանյութ, թե իբր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման համատեքստում: Իհարկե, այստեղ պետք է զարմանալ ու ցնցվել, բայց` Վահագն Ալեքսանյանի հերթական ստի չափաբաժնից: «Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեք, հնարել հնարել է, էս 7 տարի է` հնարելով երկիր եք կառավարում: ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ստերը Սերժ Սարգսյանի մասին, իհարկե, անլուրջ են ու նույնիսկ երրորդ նախագահին չընդունող մարդիկ չեն հավատա, որ Սերժ Սարգսյանը կարող էր դիմել ԱՄՆ վարչակազմին չճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար այնքան գործ է արել իր կառավարման տասը տարիների ընթացքում, որ այդ փաստերը պատմության մեջ վաղուց ամրագրված են, ու հարյուր տարի էլ անցնի Վահագն Ալեքսանյանի նման հարյուր հոգի էլ նման անհեթեթություններ խոսեն, միեւնույնն է, չի ստացվի ջնջել մեր պատմությունը եւ Սերժ Սարգսյանին վատաբանել», - ասում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծել է. «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են։ Ձեզ մեկ է, Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս»:

Իսկ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, օրենսդրական գործունեությունը մի կողմ թողած, զբաղված է ախտորոշումներ տալով: «Մի քանի օր առաջ գրել էի, որ Դաշնակցությունը կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում։ Եվ ահա, երկար սպասել պետք չէր։ Ժամանակն է այդ ախտորոշմանը տալ բժշկական ճշգրտությամբ ձեւակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»։ Նմանապես, ինչպես ասում ենք՝ գլխուղեղի կաթված կամ անեւրիզմա»: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը, 7 տարի շարունակ կազմաքանդել ամեն բան, սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ, դառնալ Արցախի ցեղասպանության հանցակիցը, հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 120000 բնիկ արցախահայությանն ու դեռ մեղադրել ուրիշներին եւ հատկապես Դաշնակցությանը, նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»։ Այսպիսին լինելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան»։

Երեւանի ավագանիում էլ ՔՊ-ականների «մտքի թռիչքին» սահման չկա: Ավագանու ՔՊ խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարել է, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թալանչի է` փաստորեն, վերջինիս մեղադրելով քրեական հանցագործության մեջ: «Քայլիստ այս կերպարը երեւի չի հասկանում, որ իր այստեսակ ապուշ հայտարարություններով խայտառակում է հենց Նիկոլին, ով 7 տարի է վարչապետ է, ու որի իրավապահ համակարգը այս 7 տարում գրեթե ոչինչ չի արել այդ «թալանը» հետ բերելու ուղղությամբ, ու այդ «թալանչին» , ազատության մեջ լինելով, դարձավ Գյումրիի քաղաքապետ...»,- նշում է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ