Լավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
Հանդիպում
Ազգային ժողովում պատգամավորների միջեւ տեղի ունեցածը, կներեք, արտահայտությանս համար գզվռտոցը հայ ազգի ամոթն է։ Ամեն օր իշխանական պատգամավորները գոռում են, թե ազգի ընտրյալներն են, բա որ ազգի ընտրյալներն են, ինչու են նման խայտառակ ձեւով իրենց դրսեւորում ՀՀ ամենաբարձր ամբիոնից, ուզում են ասեն՝ սա՞ է ազգի ընտրյալների պատկերը,-անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների քաշքծոցին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ընդգծելով․
-Ու սա վերաբերում է թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին, ԱԺ պատգամավորը իրավունք չունի նման լկտի, պոռոտախոս կեցվածքով հանդես գալ։ Բոլորն են իրենց լկտի պահում, բայց առավելապես իշխանականները, թե չէ բոլորն էլ մի սանրի կտավն են։ Լավ հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ, սա համազգային խայտառակություն է