Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր՝ կապույտ գույնի «Ապակե թռչուն» հուշանվեր, որի արժեքը կազմել էր 120 հազար ՀՀ դրամ, եւ որը ԱԺ նախագահը հայտարարագրել էր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կամակերպման համար Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ՝ 87 մլն 798 հազար դրամ (մոտ 223 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

Օրինակ, պատվիրակության այցով պայմանավորված, Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելն արժեցել է 2 մլն 95 հազար դրամ, իսկ ահա հյուրընկալ օջախի՝ «Դվին» հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարոնյան փողոցում տեղադրված մեկ դրոշի արժեքը եղել է 261 հազար դրամ, իսկ հյուրանոցի դիմացի մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ։

«Հյուրանոցի կառույցի վրա դրոշների առկայության ապահովումը» 594 հազար դրամ է արժեցել, իսկ պարզապես «դրոշների տեղադրումը»՝ 1 մլն 497 հազար դրամ։

Սպիտակ, բրենդավորված ամբիոնները արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, որոնց ընդհանուր քանակը եղել է 8, բեմի համար ծախսվել է 504 հազար դրամ, բեմի հատակի սև լինոլիումը արժեցել է 722 հազար դրամ, բեմի ճակատի պաստառը՝ (Баннер) 480 հազար դրամ, լատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը՝ 432 հազար դրամ, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։
Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել են 2 մլն 820 հազար դրամ, WI-FI ծառայությունը՝ 1 մլն 620 հազար դրամ, 12 խոսափողը՝ 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։

«Դվին» հյուրանոցում՝ «Մյուզիք հոլում», 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ, սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է 780 հազար դրամ, սուրճի թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ, ընթրիքի ճաշացանկի ապահովումը՝ 216 հազար դրամ, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։

«Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։

Հարկ է նշել, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է անգամ մեկ տարի աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։

Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։ Հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը խաղի մեջ է մտել՝ «Դվինի» անունը քողարկելով, սակայն հյուրանոցային համալիրին «գործ ապահովելու» համար, ինչը ենթադրում է միլիոնների մսխում պետական բյուջեից։ Ստացվում է, որ իշխանությունների սրտի հաջորդ օլիգարխը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, պատվիրակությունների ընդունելությամբ ապահովում է սեփական հյուրանոցի կարիքները հոգալու գործընթացը, այլապես նոր վարագույրներ կամ լինոլիում գնելու իմաստն այլ կերպ չենք կարող բացատրել։

Ահա, թե ինչ հետաքրքիր տեսք ունի մարդկային դեմք «չունեցող», պոզով և պոչով կոռուպցիան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top