Պայմանավորված թալա՞ն Արծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ Անթառանյան Իսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուր Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ Ստեփանյան Աբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները Նիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց… ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of Israel Ամեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)

Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. Դեմոյան

Հանդիպում

«Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

Իշխանության օրակարգում է նոր Սահմանադրություն ունենալու հարցը: Արդյո՞ք կարելի է ասել, որ դրա նպատակներից մեկը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փակելն է, որն ամրագրված է Մայր օրենքում՝ հղում անելով Անկախության հռչակագրին:

Կարծում եմ՝ դա նրանց հիմնական նպատակներից մեկն է եղել։ Սակայն, նույնիսկ այդ հարցում նրանց հաջողությունը չի ժպտացել։ Պատճառը բավական ուշագրավ է. այն անձանցից մեկը, ով մասնակցել է նոր Սահմանադրության կազմմանը, նախկինում կապված է եղել գողության դեպքի հետ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Բացի այդ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ժամանակին՝ 2004 թվականին, եղել են ասպիրանտներ նույն հաստատությունում։ Այդ ժամանակահատվածում թանգարանից անհետացել են բազմաթիվ արժեքավոր եւ եզակի գրքեր, սակայն նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։

Երբ ես նշանակվեցի որպես թանգարանի նոր տնօրեն, տեղեկացա այդ չբացահայտված գողության մասին եւ անմիջապես նախաձեռնեցի քրեական գործի հարուցումը։ Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության։ Կարծես թե, իրավապահ մարմիններին հաջողվել է ձեռք բերել բավարար ապացույցներ, սակայն, ինչպես սովորաբար լինում է, գործընթացը փակուղի է մտել։

Հայաստանում, ցավոք, գործում է մի արատավոր համակարգ. եթե հանցագործ ես, պետությունն ավելի հակված է քեզ օգտագործելու իր նպատակների համար՝ քեզ ազատելով պատասխանատվությունից, քան` արդարացի դատաքննության ենթարկելու։ Սա, ցավոք, մշտապես դիտարկվել է որպես սովորական պրակտիկա։ Թանգարանի համատեքստում ես վերջերս էլ նշեցի՝ որքան էլ փորձել ենք օրենքի ուժով պատասխանատվության ենթարկել հանցագործներին կամ կասկածյալներին, բոլոր դեպքերում նրանք ոչ միայն խուսափել են պատժից, այլ երբեմն նույնիսկ խրախուսվել են՝ նոր պաշտոնների միջոցով կամ կաշառքի դիմաց մաքրվել են արդարադատության ցանցից։

Արդյո՞ք պատրաստ է Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները:

Համագործակցությունը` որպես երեւույթ, տեղի է ունենում եւ շարունակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մասնավորապես, նախկինում հաճախակի էին դեպքերը, երբ տարբեր մասնագետներ կամ գիտնականներ գալիս էին Հայաստան՝ իրականացնելու հետազոտական աշխատանքներ։ Մենք անգամ եղել ենք այնպիսի իրավիճակում, երբ հատուկ կրթաթոշակներ ենք տրամադրել՝ խրախուսելու եւ աջակցելու համար նման այցերն ու ուսումնասիրությունները։ Այսինքն՝ այս գործընթացը երբեք փակ չի եղել եւ չունի բացառիկ սահմանափակումներ։ Սակայն հարցը նաեւ վերաբերում է թուրքական կողմի հնարավոր դիրքորոշմանը՝ արդյոք նրանք պատրաստ կլինեն համագործակցության, թե կփորձեն խոչընդոտել այն՝ ներկայացնելով նախապայմաններ կամ սահմանափակումներ։

Այսօր, երբ Թուրքիան գտնվում է առավելություն ունեցող դիրքում, եւ այդ առավելությունը պայմանավորված է հատկապես հայաստանյան ներկա իշխանությունների վարած քաղաքականությամբ, ինձ համար դժվար է պատկերացնել, որ թուրքական կողմը կհամաձայնի քայլերի, որոնք կարող են որեւէ շահ կամ առավելություն բերել Հայաստանին։ Վերջիվերջո, ինչո՞ւ պիտի նրանք նման բան թույլ տան, երբ իրենց առջեւ կարծես «երկնքից ընկած մանանա» լինի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչական թիմը, որոնք երկրի ղեկավարումն իրականացնում են՝ հաճախ ազգի շահերի հաշվին։ Ավելին, նրանք այսօր ոչ միայն հրաժարվում են Արցախի հարցում ցեղասպանության փաստի բարձրաձայնումից, այլեւ իրականում խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հայկական դիրքորոշման ամրապնդմանը։       

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պայմանավորված թալա՞նԱրծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարըՎճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ ԱնթառանյանԻսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուրՎալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ ՍտեփանյանԱբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըՆիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց…ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of IsraelԱմեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա ԲեգիջանյանՀայե՛ր, «Բարին ընդ ձեզ»Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔԽարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունենԱվելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեցհեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետՔաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանումԱդրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված