⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը

84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման

Լուսանկարներ

Լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, հայ ազգը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում հարգանքի տուրք մատուցեց սրբադասված զոհերի հիշատակին: Ի դեպ, տարիների ընթացքում բազում ֆիլմեր են նկարահանվել 1915 թվականի անմարդկային ցեղասպանության վերաբերյալ, բոլորն էլ սիրվել եւ ընկալվել են հասարակության կողմից, սակայն այս շարքում «Նահապետ» ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, կարծես, բոլորովին այլ ազդեցություն եւ նստվածք է թողել ամեն մի հայի սրտում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նահապետ» ֆիլմի գլխավոր նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել է հայ կինոյի մի ամբողջ աստղաբույլի հետ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՎԵՑԻՆ ՆԱՀԱՊԵՏԻ, ԱՓՐՈՅԻ ՈՒ ԱՆԹԱՌԱՄԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ

 — Դուք «Նահապետ» ֆիլմում ունեք Ձեր ուրույն ձեռագիրը՝ բառի բուն իմաստով: Պատմեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ աշխատանքներ էիք կատարում ֆիլմում:

— Ես «Նահապետ» ֆիլմի հագուստի նկարիչն էի: Ես եւ Ռաֆայել Սուրենիչն էինք նկարում, ապա ստեղծում ֆիլմի այդ ժամանակահատվածը նկարագրող հագուստները, որոնք կրել են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը եւ ֆիլմի մի շարք այլ անվանի դերասաններ: Դրանք ամբողջը Սասնա զգեստներ էին, բայց հիշեք, որ այդ թվերին՝ Սովետի տարիներին, մենք Սասունի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Ես, Հենրիկ Մալյանը եւ Սերգեյ Իսրայելյանը գնացինք Աշնակ գյուղ եւ այնտեղ բնակվող սասունցիներից կտոր-կտոր պատմվածքներ հավաքեցինք: Բացի պատմվածքներից, նաեւ որոշակի հագուստի կտորներ հավաքեցի, որպեսզի տեսարանը, պատկերը առավել պատկերավոր տեսնեմ, եւ ստեղծեցինք այդ հագուստը: Պիտի ասեմ, որ նման կտորներ գտնելն այն թվերին բարդ գործ էր, սակայն բախտս բերեց նրանով, որ մեր տնից նմանատիպ կտոր գտա, կտրտեցի եւ պատրաստեցի ու ստացա Սասնա զգեստներ: Այդ ողջ հագուստների շապիկները կոչվում էին «յելեկ», դա տաճկերեն բառ է, բայց մինչ օրս էլ այն կիրառվում է:

— Որտե՞ղ են իրականացվել ֆիլմի նկարահանումները:

— Սասունցիների մի գյուղ կար, որտեղ հիմնականում եզդի ազգն էր ապրում, կոչվում էր Դիան: Դա գտնվում է Արագածի մոտ՝ բավականին բարձր: Նկարահանումների ողջ ընթացքը եղել է այդ գյուղում:

ԻՆՉՈՒ ԷՐ ՆԵՂԱՑԵԼ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ

— Հե՞շտ էր աշխատել նման մեծությունների հետ, ինչպիսիք Հենրիկ Մալյանն էր, Սոս Սարգսյանը…

— Այո, հեշտ էր եւ շատ հետաքրքիր: Կարելի է ասել, որ Մալյանը կյանքը դրեց ինձ վրա՝ այն առումով, որ մենք միշտ միասին պետք է աշխատեինք, սակայն հետո մի փոքր նեղացավ ինձնից, երբ ես գնացի ու ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի ֆիլմի վրա սկսեցի աշխատել, իսկ իրենք այդ ընթացքում «Գիքոր»-ն էին նկարում: Հենրիկ Մալյանը «Գիքոր»-ից հետո էլ ֆիլմ չնկարեց: «Կոմիտաս»-ն էր ցանկանում նկարել: Այդ ընթացքում փնտրտուքների մեջ էր, սակայն այդպես էլ չնկարեց ու մահացավ: Սակայն շատ մեծ ժառանգություն թողեց հայ կինոյին:

— Ֆիլմի նկարահանումն ինչքա՞ն տեւեց:

— Այ դա հստակ չեմ կարող հիշել, բայց կան կադրեր, երբ ամռան տեսարաններ են, կան կադրեր, երբ Նուբարը երեխա է ունենում, ձմեռ է: Անգամ ֆիլմում Նահապետը ծառ էր տնկում ամեն տանը երեխա ծնվածի դռանը, դա էլ գարնան տեսարան է: Պիտի ասեմ, որ այս ֆիլմով սկսվեց իմ ջերմ ընկերությունը «Նահապետ» ֆիլմի ռեժիսոր Հերիկ Մալյանի հետ, որից հետո Մալյանի հետ նկարեցինք «Կտոր մը երկինք»-ը, «Ճերմակ անուրջներ»-ը եւ շատ ու շատ ֆիլմեր:

«ՏԱՏԻԿԻՍ ԵՂԲԱՅՐԸ ՄՈՐՍ ՇԱԼՈՎ ԿԱՊԵԼ Է ԿՐԾՔԻՆ ՈՒ ԾՈՎՈՎ ՓԱԽՑՐԵԼ»

— Տիկին Գեւորգյան, իսկ Ձեր արմատները որտեղի՞ց են եղել:

— Դե ջարդի տարիներին Թեֆար տատիկս եւ Հարություն պապիկս ապրելուց են եղել կենտրոնական Թուրքիայում, որը կոչվել է Բիլեջիք: Այնտեղից Ֆրանսիայի կողմից ուղարկված նավով փախել են Հունաստան: Իսկ մայրս՝ Մերսեդեսը, ով մի քանի ամսական է եղել, տատիկիս եղբայրը կապել է շալով կրծքին ու ծովով փախցրել: Հիշում եմ, որ պատմում էին, թե ինչպես է մորս քեռին մորս ուսին դրած քայլելով մտել ջուրը եւ հասել են նավին: Շատ քիչ հիշողություններ են հասել ինձ: Գիտեմ, որ 1946 թվականին Հունաստանից մայրս, հայրս եւ ես եկել ենք Երեւան, իսկ 1947 թվականին Երեւան են եկել պապիկիս ընտանիքը: Դե Երեւանում մենք հարազատներ ունեինք արդեն, տատիկիս քույրն ու եղբայրն էին, ովքեր 1923 թվականին էին եկել: Այդպես հիմնվեցինք Երեւանում:

— Վերջերս հայ կինոյի օրն էր: Շա՞տ էին շնորհավորանքները, չէ որ Դուք մեր հայ ֆիլմի դասական ներկայացուցիչներից եք:

— Ոչ, չեն էլ ամաչում: Դրա համար ես իմ էջում գրեցի, որ մարդիկ իմանան իմ ներդրումը հայ ֆիլմում: 1965 թվականից Հայֆիլմի բեմադրող նկարիչ եմ եւ այդ ընթացքում տասնյակից ավելի ֆիլմերի զգեստների նկարիչն եմ եղել՝ «Ախթամար», «Շեկ ինքնաթիռ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Ատամնաբույժն արեւելյան», «Ուր էիր մարդ աստծո», «Տերը», «Արշակ Երկրորդ», «Կոշմար», «Զինվորն ու փիղը», «Մայրական տուն», վերջերս թոռանս՝ Էնջելի «Կոկո» ֆիլմի եւ այլն: Ու ոչ մի տեսակի շնորհավորանք, ոչ մի տեսակի անդրադարձ: Դե ինչ ասեմ…

Հ.Գ. Երբ խնդրեցինք նկարներ ուղարկել՝ հարցազրույցի հետ հրապարակելու համար, մեր ժամանակների լեգենդ տիկին Լիդան անկեղծացավ. «Երբեք չեմ սիրել մտնել կադր, դրա համար այդքան ֆիլմերից ո՛չ մի նկար, ո՛չ մի ապացույց չունեմ»:

Լուսանկարում՝ Կադր «Նահապետ» ֆիլմից

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված