Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»

Մխիթարյանը` պատմություն կերտելու ճանապարհին. ՈՒԵՖԱ-ի ուշագրավ անդրադարձը` հայ ֆուտբոլիստին

Սպորտ

 Չեմպիոնների լիգայի հերթական հանդեսում  այս անգամ նոր ու հետաքրքիր փաստեր կարելի է իմանալ Հենրիխ Մխիթարյանի մասին. 

«Ես եղել եմ տարբեր երկրներում: Դժվար պահեր եմ ունեցել իմ կյանքում: Այժմ ուրախ եմ, որ այստեղ եմ»,- պատմում է Մխիթարյանը:

Ժամանակը սովորաբար պրոֆեսիոնալ մարզիկների թշնամին է: «Ինտերի» կիսապաշտպանության կենտրոնում, սակայն, տեղի է ունենում վերածնունդ: 36 տարեկանում Մխիթարյանն «Ինտերի» կազմում ամենաշատ խաղաժամանակ ստացած չորրորդ ֆուտբոլիստն է՝ չհաշված դարպասապահներին: Ակումբում իր երրորդ մրցաշրջանում նա նորից վիթխարի դեր ունի. Մխիթարյանը ծաղկում է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ»,- շարունակում է ՈՒԵՖԱ-ն:

«Նա շատ խելացի է, ընկերասեր: Նա ցույց է տալիս դա թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս»,- ասում է Մխիթարյանն Ինձագիի մասին:

«Փորձը, պահերն ու խնդիրները, որոնց առերեսվում ես, այդ իրավիճակներից որպես հաղթող դուրս գալու հնարավորություն են տալիս քեզ:

Իմ կյանքը կանգ չի առնում: Ես առաջ եմ շարժվում և կհանդիպեմ բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների: Պետք է պատրաստ լինեմ դրանք լուծելուն ու հասկանալուն, թե ինչպես կարող է այդ ամենն աշխատել իմ օգտին»:

Այժմ նա պատմություն կերտելու շեմին է. Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում Մխիթարյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, որ կբարձրացնի գավաթը: Բայց նախ և առաջ պետք է հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը կիսաեզրափակիչում:

 Շարունակությունը Fastnews.am-ում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ