Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Քրեական

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ապրիլի 18-ին՝ ժամը 22:17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնել էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն:

Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնել էին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ, տնից դուրս էին եկել երեկոյան ժամը 20:00-ին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաեւ մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:

Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաեւ գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:

Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվել է Մարտունի քաղաքում ու ձերբակալվել։

Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նաեւ գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։

34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ