Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Քրեական

Քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն:

Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար հինգ փամփուշտ:

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էքրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի ծառայողները զննել են նրա բնակարանը։ Հայտնաբերվել է եւս չորս մարտական ատրճանակ՝ «Կոլտ», «Բերետա», «Գլոկ» տիպի, մեկն էլ` առանց գրառման:

45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ