Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է՝ հրաժարականի դիմում գրի. Փաշինյան
Տնտեսություն
«Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր Կառավարությունը կբռնի աշխարհում առաջին տեղը բացարձակ ռեկորդով». Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող որոշում է, ինչքան ժամկետը մոտենում է, ասում են՝ հետաձգենք, հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է, ու գալիս է ցիկլը՝ տոներն անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սբխեչը անցնի, Զատիկը անցնի, Սուրբ ծնունդն անցնի, նոր տարին անցնի։ Պրոբլեմն էն է, որ և՛ Զատիկը, և՛ Սբխեչը ամեն տարի կա։ Ամեն սեզոնին մենք ունենք էդպիսի հետաձգելու բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդծելով՝ չի հետաձգվելու ոչ մի բան։
Նրա խոսքով՝ այս պահին ինչն ուժի մեջ է, այլևս չի հետաձգվելու. «Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է՝ հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ՝ ամենայն լրջությամբ, չգաք ասեք՝ հետաձգում ենք, չկա հետաձգում»։
Վարչապետը հարց ուղղեց. ինչու՞ է կայացվում այն որոշումը, որը չի լինի իրականացնել։ Նրա խոսքով՝ որոշումը կայացնելիս է պետք դրա մասին մտածել։