Շնորհակալ եմ թիմակիցներիս, որ օգնեցին հասնել լավ մարզավիճակի. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին.
«Սկզբում էր դժվար, հսրցը նրանում չէ, որ խնդիրներ ունեի, պարզապես լավագույն մարզավիճակում չէի, դրանք տարբեր բաներ են։ Բայց խաղից խաղ իմ խաղը բարելավվում էր, և հիմա կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Ես շնորհակալ եմ թիմակիցներիս և անձնակազմի անդամներին, ովքեր օգնեցին ինձ հասնել իմ սովորական մակարդակին։ Բայց ընդհանուր առմամբ, սա դժվար մրցաշրջան էր։ Մենք ուզում ենք այն ավարտել ինչ-որ տիտղոսով, քանի որ մենք ունենք հիանալի կազմ և հիանալի թիմ», — Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։