Արթուր Սերոբյանը շքեղ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Սպորտ
Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Զիմբրուին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հյուրերի կազմում աչքի ընկավ 22-րդ րոպեին` հեռահար շքեղ հարվածով։
21-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց 72-րդ րոպեին։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։
«Զիմբրու» - «Շերիֆ»` 1-2