ԱՅՍՕՐ UFC ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐՏԻԿ, ՄԱՐԶԻՉ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, ապրիլի 30-ը, UFC պրոֆեսիոնալ մարտիկ, մարզիչ այժմ հեռավոր ԱՄՆ ֊ում բնակվող ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ ծննդյան օրն է, 33 - րդ տարեդարձն է նշում։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ, ԱՄՆ ֊ում բնակվող, օրվա հոբելյարի ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Նարեկ, ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում բազում հաջողություններ։
֊ Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ շուտով այստեղ ԱՄՆ ֊ում մենամարտ կունենամ ու շատ լավ պատրաստվում եմ այդ մենամարտին։
- Նարեկ, տեղյակ եմ, որ այդտեղ ԱՄՆ ֊ում արթուն ես պահում հայի ոգին, զբաղվում ես մարզչական գործունեությամբ։
֊ Իհարկե, այստեղ բազմաթիվ սաներ ունեմ, հատկանշական է, որ նրանցից շատերը հայեր են։ Նրանց եմ փոխանցում տարիների ընթացքում իմ կուտակած մարզական փորձն ու կարողությունները։ Ճիշտ է հիմա Հայաստանում չեմ, սակայն շուտով կգամ Հայաստան։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






