ՉԼ. «Ինտերն» ու «Բարսելոնան» գոլառատ ու գերլարված խաղում հաղթողին որոշեցին(տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ու «Ինտերը» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 3-3։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 30-րդ վայրկյանին. «Ներաձուրիին» առաջ մղեց Մարկուս Թյուրամն ու խփեց մրցաշարի կիսաեզրափակիչի պատմության մեջ ամենաարագ գոլը։
21-րդ րոպեին հյուրերը Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ կրկնապատկեցին առավելությունը։
24-րդ ու 38-րդ րոպեներին «Բարսելոնայից» աչքի ընկան Լամին Յամալն ու Ֆերան Տոռեսը. հաշվի հավասարությունը վերականգնվեց:
«Ինտերը» 64-րդ րոպեին Դյումֆրիսի դուբլից հետո կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց հաջորդ գրոհի ժամանակ Ռաֆինյայի հուժկու հարվածից հետո միլանյան գրանդի դարպասապահ Յան Զոմեռն ինքնագոլ գրանցեց։
«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը, որը 76-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն չնչին խաղից դուրս վիճակի պատճառով դարպասի գրավումը չարձանագրվեց։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում։
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 3-3 (տեսանյութ)
Լամին Յամալ, 24, Ֆերան Տոռես, 38, Յան Զոմեռ, 65 (ինքնագոլ) - Մարկուս Թյուրամ, 1, Դենզել Դյումֆրիս, 21, 64