«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
Մամուլի տեսություն
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից:
Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։
Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։
Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։