Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են
Սպորտ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով՝ կապված երկրպագուների և կազմակերպված հանցավորության հետ, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։
2024 թ. սեպտեմբերին Ֆերդիկոն ձերբակալվել է մաֆիայի հետ կապերի և այլ հանցագործությունների կասկածանքով։ Ինձագին և Չալհանօղլուն համագործակցել են քննության հետ, հաստատել են կապը Ֆերդիկոյի հետ և խախտել են մարզական կանոնագրքի 25-րդ հոդվածը։ Արդյունքում՝ Ինձագին տուգանվել է 15,000 եվրոյով, Չալհանօղլուն՝ 30,000 եվրոյով։
Գործում նշվում է նաև «Միլանի» նախկին խաղացող Դավիդե Կալաբրիան, ով այժմ վարձավճարով խաղում է «Բոլոնյայում»։ 28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է համագործակցել քննության հետ։ Հաջորդ շաբաթ նրան կհարցաքննի Ֆեդերալ դատախազ Ջուզեպե Չինեն, որից հետո նա կկանգնի Ազգային ֆեդերալ դատարանի առաջ։