Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ
Թեմա
«Ես կոռուպցիոն սկանդալում չեմ հայտնվել, ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդել իմ հաշվին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր կողմից անտոկոս վարկ ստանալու մասին տեղեկություններին։
«Պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք տեխնոլոգիական պարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ, ընկերներիցս մեկն այդ գումարը պարտքով ներդրեց այս գործի մեջ, և որոշվեց ես կառավարեմ ընկերությունը։ Ես տեղյակ էլ չեմ արտոնություն ստանալուց, այժմ ինքս էլ ներգրավված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ»,- ասաց նա: