Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո) Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները

Պաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիս

Վերլուծություն

Երբ Հայաստանի շուրջ տարածաշրջանային լարվածությունը հասնում է հերթական բարձրակետին, երբ սահմանում կանգնած զինվորը կրկին կանգնած է թշնամու ուղիղ նշանառության տակ, երբ Բաքվում եւ Թեհրանում, Բաքվում ու Թել Ավիվում տեղի են ունենում լրջագույն քաղաքական շփումներ, Նիկոլ Փաշինյանը կրկին կարողանում է զարմացնել իր առաջնահերթություններով։

Այս անգամ՝ նա Աղվերանում է։ Ոչ թե անվտանգության խորհրդի նիստ է գումարել, ոչ թե` մարտական պատրաստության ստուգում, ոչ թե` դիվանագիտական հանդիպում, այլ՝ սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպում, որտեղ Փաշինյանն անձամբ մասնակցում է, երգում մասնակիցների հետ եւ հանդես գալիս ինչպես միշտ՝ իր համար հարմարավետ, անպատասխանատու եւ ինքնասիրահարված մթնոլորտում։

Հիշո՞ւմ եք «Խոշոր շահում» ֆիլմի հայտնի խոսքը՝ «արդեն երգում ա…»: Ճիշտ նույն օրն ենք ազգովի եւ պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն «արդեն երգում ա…»: Փաստորեն, մի կողմից՝ ռազմավարական գործընկերների փոխհարաբերությունների բարդացում կա, մյուս կողմից` Ադրբեջանը, ի պատասխան հայաստանյան գրեթե ամուսնանալու ցանկություններին, հանդես է գալիս փաստացի թշնամու դիրքերից՝ քայլ առ քայլ սեղմելով «կորիդոր» կոչվածի թեման, Իրանին խաղարկում է իր սեփական շահերի համար, իսկ իսրայելական շփումները, հաշվի առնելով վերջինիս ռազմական տեխնոլոգիաների մատակարարումները Բաքվին, լուրջ մտահոգություն պետք է առաջացնեին ՀՀ պետական ղեկավարության մոտ։ Բայց ո՞ւր է հայաստանյան ղեկավարությունը։ Աղվերանում է, երգո՜ւմ է, հոբլա՜…

Ինչ խոսք, սա արդեն պարզապես անլրջության խնդիր չէ։ Սա պետական կառավարման փլուզման սիմվոլիկ, բայց, միեւնույն ժամանակ, խորքային դրսեւորում է։ Երբ աշխարհը՝ հատկապես մեր տարածաշրջանը, ապրում է ծանր օրեր, երբ բոլորի ուշադրությունը նոր ռազմական հավանական էսկալացիայի վրա է, Հայաստանում պետական բարձրագույն պաշտոնյան զբաղված է գավաթաբաշխումներով եւ կոլեկտիվ կարաոկեով։

Իհարկե, սա Փաշինյանի դեպքում օրինաչափ շարունակությունն է այն կառավարման փիլիսոփայության, որը նա ընտրել է դեռ 2018-ից՝ պոպուլիզմը դարձնելով պետական կառավարման հենք։ Երբ պատերազմից հետո «թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ» կարգախոսն ընտրած ոչ բարով վարչապետը շարունակում է իր PR օրակարգը՝ անտեսելով թե՛ սահմանների պաշտպանության, թե՛ դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Աղվերանի այս դրվագը սիմվոլն է այն քաղաքականության, որն ընտրել է իշխող ռեժիմը՝ դիվանագիտության փոխարեն՝ սպորտային գավաթներ, իսկ ազգային անվտանգության փոխարեն՝ սեփական հանգիստը խարույկի շուրջ։ Բայց պատմությունն ունի արդար բնույթ՝ այն, վերջիվերջո, միշտ հաշիվ է պահանջում։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԱՐԸ

Իսկ թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ոչ պակաս ուշագրավ է: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է համախմբման մասին իր տեսլականը:

«Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք՝ կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել: Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ ե՛ւ մոտեցումների հարց կա, ե՛ւ ընկալումների հարց կա, ե՛ւ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձեւավորել, այո։ Բայց մի դաշինք ձեւավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձեւ է»,- ասել է երկրորդ նախագահը` «Հայկական Համալսարան» նախաձեռնության ունկնդիրների եւ բանախոսների հետ հանդիպման ժամանակ:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում առնվազն 2020 թվականից մինչեւ այսօր ընդդիմադիր բոլոր շարժումները, որին ակտիվորեն մասնակցում էր նաեւ իր առաջնորդած քաղաքական ուժը ֆիկտի՞վ էր, եւ երբեւէ նպատակ չի էլ եղե՞լ` ընդդիմադիր միասնական ճակատ կազմելու հանուն Արցախի, կամ՝ թեկուզ հանուն Նիկոլ Փաշինյանից ազատվելու: Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն ասում է, որ ամբիցիաներն ավելի առաջնահերթ են, քան մնացյալը: Իսկ ո՞վ է շահում այս ամենից, իհարկե, Փաշինյան Նիկոլը, որն ունի այսպիսի ընդդիմություն՝ պառակտվող ու իրեն պահող:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Այս համատեքստում բավական հատկանշական բացահայտում կա ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերջին հարցազրույցներից մեկում:

«Ըստ հաղորդաշարի հեղինակի (իհարկե հղում կատարելով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին) 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ արեւմտյան հեղաշրջում է իրականացվել, ու Արեւմուտքն Արցախից Հայաստան է բերել Ռոբերտ Քոչարյանին իշխանություն՝ իր էներգետիկ հարցերը լուծելու համար: Ճիշտ այնպես, ինչպես կատարեց 2018 թվականին Նիկոլին բերելով իշխանության»,- մանրամասնում է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը: Թեպետ Մարգարյանի համար այս ամենը ծիծաղելի է, բայց իրադարձությունները համադրելով՝ լիովին ակնհայտ է դառնում Ռ. Քոչարյանի դերը հայաստանյան քաղաքականության մեջ:

Ի վերջո, չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը նախ մեկնեց Ֆրանսիա, հետո նոր դարձավ նախագահ: Եվ այն, որ հայաստանյան քաղաքականության մեջ նրա կնունքը եղել է Արեւմուտքում, փաստ է:

Այս տրամաբանությամբ Հայաստանում հաջորդ հեղաշրջումը տեղի ունեցավ 1999 թվականին՝ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ին, որից հետո սպարապետի մարմինը դեռ չսառած՝ վարչապետ դարձավ այսօր ամենաթունդ եվրոպամետ Արամ Զ. Սարգսյանը: Երրորդ հեղաշրջումը 2018-ին եւ երեք հեղաշրջումների ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանն ուներ իր գործուն մասնակցությունը: Պարզապես, չէր կարող քաղաքական փորձառություն ունեցող Քոչարյանն այնքան միամիտ լինել, որ 2018-ին իր աջակիցներով լցներ հրապարակները, որի համար էլ այսօր հենց նրանք են թուքումուր ուտում:

Այն, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է պահում Փաշինյան Նիկոլին, ամենաուղիղ ձեւով երեւաց վերջինիս անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կողմից պատգամավորներին նամակներ ուղարկելուց հետո: Ու զարմանալի զուգադիպությամբ դրանից հիստերիայի մեջ են թե՛ նիկոլականները, թե՛ քոչարյանականները: Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իմպիչմենթի միջոցով, թե՝ ոչ, հարցը դեռ երկրորդական է, բայց որպես բացահայտող օպերացիա այդ մասին բարձրաձայնելը արդեն իսկ տվեց իր արդյունքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top