Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հանդիպում
Այսօր Գյումրիի ավագանու նիստին ներկա էին բոլոր խմբակցությունները, այդ թվում ՔՊ խմբակցությունը իր ողջ կազմով։ Ընդ որում բավական ջերմ ու հարգալից էին միմյանց հետ շփումներում Սարիկ Մինասյանը եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Արդյո՞ք սա խոսում է այն մասին, որ ավագանիները ականջալուր են եղել Շիրակի թեմի առաջնորդի հորդորին եւ հաղթահարել են միմյանց միջեւ տարաձայնությունները հանուն Գյումրիի ապագայի։ Այս հարցի պատասպանը փորձել ենք ստանալ նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով միանշանակ նկատեց․
-Շատ ուրախ եմ, որ ավագանին միասնական էր, այո, ես վստահ եմ, որ նրանք ականջալուր եղան նաեւ իմ հորդորին: Աստված տա, նույն միասնականությամբ աշխատեն ի բարօրրություն Գյումրիի ու գյումրեցու։