ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է
Սպորտ
Երեկ, մայիսի 2֊ը, Արցախցի անվանի սամբիստ, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԻ ծննդյան օրն էր, 27 ֊ամյակը լրացավ ։Iravunk. com -ի մարզական թղթակիցը շնորհավորել է նրան ու մաղթել նորանոր նվաճումներ։ Վահագնը 2023 թվականից իր մարզական կարիերան շարունակում է Երևանում։ Անցած տարի Երևանում կայացած «Գագիկ Ծառուկյանի անվան գավաթ» միջազգային մրցաշարում նա հանդես գալով 88 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ 2023 ֊ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ








