ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Սպորտ
Ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային կարգում հանդես եկող ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ, երեկ մայիսի 3֊ին դարձել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող Աշխարհի պատանեկան առաջնությանը Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ, 142 կգ և 145 կգ։ Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ։
Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ։ Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց։ Երկամարտի 330 կգ արդյունքով Գրիգորը դարձավ Աշխարհի չեմպիոն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ