«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպման մրցավարական կազմը հայտնի է
Սպորտ
Լեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի կայքից:
Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են:
Մրցավարի տեսաօգնականը նիդերլանդցի Դենիս Հիգլերն է, իսկ նրան կօգնի կրկին նիդերլանդցի Պոլ վան Բուկելը:
Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին, ժամը` 22:45-ին։