Վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան. Ինձագին` «Բարսելոնայի» դեմ խաղի մասին
Սպորտ
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Relevo-ն:
«Գիտակցում ենք խաղի կարևորությունը։ Սա եզրափակիչ է մեր երկրպագուների առջև:
Պետք է լինենք հիանալի «Ինտեր». զգոն, ուժեղ, որովհետև մրցակիցը հիանալի թիմ է:
«Սան Սիրոյում» երկրպագուների աջակցությամբ «Ինտերը» կփորձի օգտագործել տանը խաղալու գործոնը և ուժեղ պայքար մղել եզրափակիչի համար:
Մենք գիտենք Լևանդովսկիին, նա աշխարհի երեք կամ չորս ամենաուժեղ հարձակվողներից մեկն է։ Բայց մենք խաղում ենք «Բարսելոնայի» դեմ։ Ֆերանն առաջին մրցավեճը շատ լավ անցկացրեց։ Մենք խոսում ենք շատ ուժեղ թիմի մասին, աշխարհի լավագույններից մեկը:
Կտեսնենք Լաուտարոյի վիճակը մարզումից հետո, քանի որ նա չի մարզվել «Բարսելոնայի» դեմ խաղից հետո:
Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես նա իրեն կզգա։ Մենք վերջնական որոշում կկայացնենք վաղն առավոտյան»,- ասել է իտալացի մասնագետը: