Մխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասին
Սպորտ
Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի մասին ու նշել թե ինչպես «Ինտերը» կարող է դիմակայել «Բարսելոնային».
«Չնայած վնասվածքներին՝ կարծում եմ՝ Ինձագին պետք է ավելին պահանջի կիսապաշտպանությունից, հատկապես՝ Չալհանօղլուից։ Նա, Բարելան և Մխիթարյանը պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները, գործեն ավելի արագ և համարձակ, հակառակ դեպքում գնդակը կհայտնվի «Բարսելոնայի» մոտ։
Հուսով եմ, որ եթե խաղը հավասարակշռված լինի, «Ինտերը» չի փակվի այնպես, ինչպես «Բավարիայի» դեմ հանդիպման վերջին 20 րոպեներին, քանի որ Յամալի նման խաղացողի դեմ դա ինքնասպանություն կլինի»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։