Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան
Սպորտ
«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։
«Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։
Հիմա մեկ այլ մասնագետ է ժամանել։ Ջոն վան տ՛ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ կապ չենք ունեցել, բայց ես սպասում եմ զանգի»,- ասել է Բայրամյանը։