Ավինյանը նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ավինյան-Փաշինյան հարաբերությունները Նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո` լարվել է։ Բանն այն է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`Փաշինյանը դեպքից հետո զանգել է Ավինյանին ու հրահանգել ոչ մի դեպքում թաղապետի հետ կապված ինքնագլուխ որոշում չկայացնել. թաղապետին դեռ պետք չէ կպնել։ Ավինյանն էլ, ով տրամադրված էր ազատվելու թաղապետից, նեղսրտել է ու մտերիմ շրջապատում դժգոհել, թե, փաստորեն, իր ենթակայության տակ աշխատողներին էլ է Նիկոլը որոշում, թե երբ է պետք «ժերտվա» տալ։