Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ

Վերլուծություն

Ուղիղ եթերում քաղակտիվիստ Արթուր Չախոյանին մի խումբ անձանց հետ ծեծի ենթարկած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, եվրաարժեքների ջատագով «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել: Փոխանակ ինքն ազատման դիմում գրեր, քանի որ իրեն այդպես էլ պաշտոնից չեն ազատում, վերջինս հանդես եկավ լոկ մեղայականով:

«Տեսարանը ոչ հաճելիներից էր։ Որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ե՛ւ ձեզանից՝ պարոն քաղաքապետ, ե՛ւ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- երեկ դիմելով Տիգրան Ավինյանին՝ ասել է Տեր-Մարգարյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Փաստորեն, Նիկոլի օրոք այդպես էլ կարելի է՝ տալ մարդուն անդազահան անել, ներողություն խնդրել ու շարունակել պաշտոնավարել:

«Սա եւս մեկ անգամ բացահայտեց մի պարզ ու անհերքելի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանն այսօր այնպիսի գերվախեցած եւ գերվարկաբեկված վիճակում է, որ ի վիճակի չէ դիմակայելու անգամ ներիշխանական շանտաժի։ Արամ Սարգսյանի ճնշման ներքո նա ոչ միայն չդիմադրեց, այլեւ բացահայտ զիջեց։ Արդյունքում՝ մարդ ծեծելու դեպքի մեջ հայտնված Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն չպատժվեց, այլ շարունակում է պաշտոնավարել՝ թաղապետի կարգավիճակով։ Այս դեպքը վկայում է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ենթարկվել նույնիսկ ամենախայտառակ շանտաժի, միայն թե չկորցնի քաղաքային իշխանությունը։ Նա գիտակցում է, որ արտահերթ ընտրությունների պարագայում վարչական ռեսուրսն անգամ չի փրկի իրավիճակը, եւ իշխանությունը դուրս կգա իր վերահսկողությունից», - արձանագրում է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանը:

Բայց այս պատմության մեջ առավել ուշագրավ են Երեւանի ավագանու իշխող կոալիցիայի մաս կազմող Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունները: Նախ ուլտիմատում ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որ եթե քաղաքապետը որոշի պաշտոնից հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, իրենք բոլորով վայր կդնեն իրենց լիազորությունները: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շտապեց շտկել կուսակցին:

«Հանրապետություն» կուսակցությունը Երեւան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք... », - շեշտել է Արամ Զավենիչը, միայն թե չի հստակեցրել՝ իսկ թրքահպատակներին մայրաքաղաքը կտա՞ն:

Ըստ էության, այս յուրատեսակ ինքնախոստովանությամբ՝ Արամ Սարգսյանն ընդունում է, որ իշխանությունը կարող է փոխանցվել միայն պրոռուսական ուժերին: Եվ սա ակնհայտ դարձավ Գյումրիի ավագանու ընտրություններին Արամ Սարգսյանի եւ մյուսների կազմած «Եվրադաշիքնի» կատարյալ ֆիասկոյով: Ահա, թե ինչու է սիրտը դող ընկել Արամ Սարգսյանի, նրան հանդուրժող Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիր որոշ շրջանակների:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՆԴԵՆՑ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼԵԳԻՏԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն «Իրավունք TV»-ին տված հարցազրույցում բացահայտել է մի շարք խորքային խնդիրներ Հայաստանի քաղաքական համակարգում։ Նա մասնավորապես սուր քննադատության է ենթարկել «Հանրապետություն» կուսակցությանը՝ հանցավոր մեթոդներ դավանելու, իսկ իշխանություններին՝ թույլ լինելու եւ նույնիսկ այդ մեթոդների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու համար:

Ըստ Հայկ Բաբուխանյանի` վտանգավոր տենդենց է բռնությունը որպես լեգիտիմ քաղաքական գործիք օգտագործելը։ Նա այլեւս «Հանրապետություն» կուսակցությունը բնութագրում է որպես «հանցագործություն դավանող կուսակցություն»՝ նշելով, որ կուսակցությունն ինստիտուցիոնալ մակարդակով է պաշտպանում բռնությունը. «Ոչ թե կուսակցության անդամը, այլ հենց այդ կուսակցությունը համարում է, որ երկրում սահմանադրական այն կետերը, որոնք խոսում են մարդու իրավունքների մասին, պետք է դրվեն մի կողմ»։

Բաբուխանյանը նաեւ նշում է իշխանության բարոյական սնանկությունը՝ փաստելով, որ այն այնքան թույլ է, որ ենթարկվում է նույնիսկ մանր կուսակցությունների ուլտիմատումներին:

Հայտնի քաղաքական գործիչը սա դիտարկում է որպես քաղաքական համակարգի ճգնաժամի նշան՝ հայտարարելով, որ եթե նման կուսակցությունները համարվում են քաղաքական համակարգի մաս, ապա ժողովուրդը պարզապես չի հասունացել անկախ պետականություն ունենալու մակարդակի: Բաբուխանյանը լուրջ կասկածի տակ է դնում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական, բարոյական կերպարը՝ այն գնահատելով որպես բռնություն խրախուսող եւ նույնիսկ այն քաղաքական միջոց դարձնող։ Այս մոտեցումը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ՝ արդարացնելով ֆիզիկական հաշվեհարդարը քաղաքական հակասությունների դեպքում։

«Եթե ինչ-որ կուսակցություն կարող է ուլտիմատում ներկայացնել իշխող ուժին, եւ վերջինս տատանվում է այն ընդունելու կամ մերժելու հարցում, դա վկայում է իշխանության ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ինստիտուցիոնալ թուլության մասին», - շեշտում է նա եւ կատակում. «ՔՊ-ն թող գնա Կիեւյան կամրջից գցվի ամբողջ կազմով, եթե այնքան թույլ է, որ կախված է մի կուսակցությունից, որը նույնիսկ Գյումրիում չկարողացավ 4 տոկոս հավաքել»։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ՝ ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ

Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ՝ հանրային բռնությունը ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլ նաեւ թուրքի կամ «Ալիեւի մտածելակերպին համարժեք է. «Իրենք մտածում են ուժի իրավունքով՝ Ալիեւի նման։ Թուրքի, Ալիեւի եւ այդ կուսակցության գաղափարախոսության մեջ տարբերություն չկա»։

ՍԻՄ կուսակցության նախագահը փաստում է, որ Սահմանադրական դատարանը պետք է միջամտի եւ «Հանրապետություն» կուսակցության գործունեությունը քննի՝ այն տեսանկյունից, թե որքանով է այն համապատասխան սահմանադրական արժեքներին։ Եվ, իսկապես, եթե նման մեխանիզմներն են դառնում քաղաքական գործընթացների հիմնական խթանները, ապա երկիրն իսկապես կանգնած է բարոյական եւ ինստիտուցիոնալ ապամոնտաժման վտանգի առաջ։

Բաբուխանյանի խոսքը կարելի է դիտարկել որպես վերջնագիծ քաշող ազդակ՝ քաղաքական բոլոր դերակատարների համար՝ վերաիմաստավորելու իրենց դերը, վերականգնելու Սահմանադրության գերակայությունը՝ բռնության եւ քայքայման փոխարեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված