ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ «Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են «Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸ Ջրանջատումներ Երևանի մի շարք հասցեներում

Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան

Տեսանյութեր

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորթուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր ականատեսն ենք գլոբալ գործընթացների, որը չէր կարող կանխատեսել այն սերունդը, որը ձեւավորվել էր հիտլերյան նացիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի ոգով։ Նրա գնահատմամբ՝ նացիզմի վերածնունդը՝ տարբեր ձեւերով ու գաղափարական արտահայտություններով վերադառնում է միջազգային օրակարգ՝ դառնալով լուրջ սպառնալիք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

— Այս վտանգավոր գործընթացը դրսեւորվում է ոչ միայն քաղաքական կամ ռազմական ոլորտում, այլեւ՝ պատմական հիշողության ձեւափոխման, մանիպուլյացիայի եւ վերագրման ճանապարհով։ Գոյություն ունեն ակնհայտ ջանքեր՝ խաթարելու Խորհրդային Միության դերը ոչ միայն Երկրորդ համաշխարհային, այլ նաեւ Մեծ հայրենական պատերազմում։ Շատ դեպքերում սա արվում է միտումնավոր՝ մոռացության մատնելու համար այն փաստը, որ ԽՍՀՄ-ը, ի վերջո, ազատագրեց Եվրոպան նացիզմից։

Այս համատեքստում ցանկանում եմ կարեւորել մեկ ուշագրավ, բայց քիչ հայտնի փաստ։ Եթե Մեծ հայրենական պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների մասնակցությունն ուսումնասիրենք տոկոսային հարաբերակցությամբ, կտեսնենք, որ հենց հայ ժողովուրդն է տվել ամենաբարձր մասնակցության տոկոսը՝ նույնիսկ գերազանցելով ռուս ժողովրդին։ Այս հանգամանքը, կարծում եմ, պայմանավորված էր ոչ միայն Խորհրդային հայրենասիրությամբ, այլեւ հայ ժողովրդի պատմական հիշողությամբ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերապրածների միջանձնային եւ հավաքական գիտակցությամբ։ Նացիզմի գաղափարախոսությունը՝ որպես մի ազգի գերազանցության գաղափար մյուսների նկատմամբ, հայերի համար ճանաչելի էր ոչ թե տեսական մակարդակում, այլ՝ որպես ապրած ողբերգություն։

Դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին թուրքական էլիտան՝ մասնավորապես «թանզիմաթի» արեւմտամետ գործիչները, ձևավորել էին այն գաղափարը, որ միայն թուրք ժողովուրդն ունի բացառիկ իրավունքն ու կարողությունը կառավարելու Օսմանյան կայսրությունը։ Այս բացառիկության գաղափարը, որը նացիզմի ու ֆաշիզմի հիմքում ընկած առանցքային սկզբունքն է, դրսեւորվել է դեռ շատ ավելի վաղ, քան նացիստական Գերմանիան այն ինտելեկտուալացրել ու համակարգել էր։

Բացի այդ, կան ակադեմիական հիմքով լուրջ ուսումնասիրություններ, որ Հիտլերը որոշ գաղափարներ եւ մոտեցումներ վերցրել է Աթաթուրքից։ Գերմանացի հեղինակների կողմից լույս ընծայված մենագրություններում պարզ երեւում է, որ Աթաթուրքը Հիտլերի համար ընկալվում էր որպես օրինակ՝ ազգայնական պետության կառուցման տեսանկյունից։ Այդ կապը դրսեւորվում է նաեւ Լեհաստանի վրա հարձակվելուց առաջ Հիտլերի արտահայտությունում, որտեղ նա գերմանացի սպաներին ուղղված իր խոսքում փաստացի արդարացնում էր սպանդը՝ նշելով. «Տեսեք՝ ինչ արեցին թուրքերը հայերի հետ, եւ նրանք այդպես էլ չպատժվեցին»։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը դարձավ նախադեպ՝ նոր հանցագործությունների համար։

Այս համատեքստում պանթյուրքիզմը՝ որպես տուրբոազգայնական գաղափարախոսություն, վերածնունդ ապրեց հատկապես նացիստական Գերմանիայի հետ համագործակցության պայմաններում։ Երբ նացիստները հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա, Թուրքիան, կուտակելով գրեթե բոլոր զինված ուժերը Խորհրդային սահմաններին, սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին՝ հարմար պահ ընտրելու համար։ Նպատակը պարզ էր՝ մուտք գործել Հարավային Կովկաս, իրագործել «Մեծ Թուրանի» գաղափարը եւ վերահսկողություն սահմանել ողջ տարածաշրջանի նկատմամբ։

Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակը ոչ միայն բեկումնային էր ֆաշիզմի դեմ պայքարում, այլ նաեւ կանխեց թուրքական պանթյուրքիստական նկրտումները՝ փրկելով Հարավային Կովկասի ժողովուրդներին նոր ցեղասպանությունից։ Մասնավորապես՝ կանխվեց հայ ժողովրդի նկատմամբ հնարավոր ֆիզիկական բնաջնջումը, որի գաղափարական հենքերը վաղուց ձեւավորված էին պանթյուրքիստական շրջանակներում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top