Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան Համբարձումյան
Ներքաղաքական
Ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր Ադրբեջանը արդեն կազմակերպել է սեփական դրոնների արտադրություն եւ ներդրել է դրանք զինված ուժերի կազմի մեջ՝ ձեւավորելով դրոնային զորքեր։
— Այս փոփոխությունը արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը եւ մարտի դաշտի կառուցվածքը։ Այն թելադրում է նոր կանոններ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ձեռնարկում համարժեք քայլեր, ապա պետք է ցավով արձանագրել, որ կարող են առաջանալ շատ լուրջ հետեւանքներ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ